Artsakhpress

Տնտեսական

Արցախում կհիմնվի 1000 սոցիալական բիզնես

Արցախցիներին սեփական կայուն եկամտով ապահովելու, վերջիններիս շրջանում ձեռներեցությամբ զբաղվելը խթանելու և կյանքի որակը բարձրացնելու նպատակով Արցախում կհիմնվի 1000 սոցիալական բիզնես։

Արցախում կհիմնվի 1000 սոցիալական բիզնես

Արցախում կհիմնվի 1000 սոցիալական բիզնես
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: 
1000 բիզնեսի հիմնման գործում ներդրում կունենա Հայաստանից և Սփյուռքից 1000 հայ ընտանիք։ Նախաձեռնությունն արդեն իսկ գործնական փուլում է․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախատեսված թվից 100 բիզնեսի հիմնում (ջերմոցային տնտեսություն) կիրականացվի վերջիններիս աջակցությամբ։
Նախաձեռնությունը ողջունվել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչության ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի կողմից, ըստ այդմ՝ ՀԲԸՄ-ն ևս իր ներդրումը կունենա նախաձեռնության կայացման գործում։
Արցախցիների շրջանում սոցիալական բիզնես հիմնելու գաղափարին կաջակցեն մի շարք այլ կազմակերպություններ և անհատներ ևս, որոնց հետ համագործակցելու ուղղությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ակտիվ աշխատանքներ են իրականացվում։
«1000 սոցիալական բիզնես՝ 1000 հայ ընտանիքի կողմից» նախաձեռնության շրջանակում օգոստոսի 28-ից Արցախում մեկնարկել է սոցիալական ձեռնարկատիրական շաբաթ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ «Սոցիալական Ձեռներեցների դպրոցի» և Գավառի պետական համալսարանի «Յունուս կենտրոնի» հետ համատեղ։
Արցախ կատարած այցի շրջանակում նախարար Նարեկ Մկրտչյանը, Արցախի Հանրապետության կառավարության պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, հանդիպում է ունեցել դասընթացի մասնակիցների հետ։ Իր ելույթում նախարարն ընդգծել է ծրագրի անցկացման կարևորությունը՝ նշելով, որ սա  հնարավորություն կտա արցախցիներին ձեռք բերել սոցիալական բիզնես հմտություններ, իսկ լավագույն բիզնես գաղափարները կֆինանսավորվեն։
Վերջինիս խոսքով՝ այս գործընթացում էական է Արցախի պետական համալսարանում սոցիալական բիզնես հանգույցի հիմնումը:
«Կենտրոնը կլինի մի հարթակ, որտեղ կրթական տարբեր նախաձեռնությունների ու գործընթացների միջոցով կհիմնվեն սոցիալական բիզնեսներ: Մեր նպատակն է այդ հարթակի միջոցով Արցախում ստեղծել շուրջ 1000 սոցիալական բիզնես: Նախարարությունը հանձն է առել սոցիալական աջակցության ծրագրերից անցում կատարել զարգացման ծրագրերի և ստեղծել կայուն զարգացման միջավայր, և այս ծրագիրը մեր տեսլականի առաջին քայլերից է»,- նշել է Նարեկ Մկրտչյանը:
Հանդիպման շրջանակում նախարարն Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ քննարկել է բիզնես կենտրոնի հիմնման մանրամասները, քննարկել համագործակցության տարբերակները։

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search