Շարունակվում են Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի հարակից տարածքում կառուցվող նոր բնակելի թաղամասի շինարարական աշխատանքները։
Ստեփանակերտում նոր բնակելի թաղամասի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Մարթա Դանիելյանը:
«Կատարվել են հիմքերի ուղղահայաց մեկուսացման աշխատանքներ։ Նկուղային հարկի պատերի կառուցումն ավարտման փուլում է։ Նախապատրաստական աշխատանքներ են կատարվում նկուղային հարկի ծածկի համար։ Նոր թաղամասը բաղկացած կլինի 3 մասնաշենքերից։
Կառուցապատման աշխատանքներն իրականացնում են «Կապավոր» և «Պանտ» ՍՊ ընկերությունները։ Այն կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ», - նշեց Մ. Դանիելյանը և հավելեց, որ բազմաբնակարան շենքերը նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թվականին։