Artsakhpress

Հարցազրույց

Շուշիի մասին Ալիևի հայտարարությունները հերթական սուտն են, փորձում է արդարացնել ադրբեջանցիների իրականացրած թալանը․ Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Շուշիի մասին Ալիևի հայտարարությունները հերթական սուտն են, փորձում է արդարացնել ադրբեջանցիների իրականացրած թալանը․ Դավիթ Բաբայան

Շուշիի մասին Ալիևի հայտարարությունները հերթական սուտն են, փորձում է արդարացնել ադրբեջանցիների իրականացրած թալանը․ Դավիթ Բաբայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը
-Պարոն Բաբայան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Շուշին ավերված քաղաք է եղել, ոչ մի շինություն չի կառուցվել, իսկ այն ինչ կար Շուշիում՝ պատկանում էր երկու-երեք հայ պաշտոնյաների։ Ձեր դիտարկմամբ՝ նման հայտարարությունն ի՞նչ նպատակ է հետապնդում։
Այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պարզապես հերթական սուտ։ Մենք բոլորս գիտենք, թե Շուշին ինչպես է վերակառուցվել։ Շուշին , իհարկե, շատ մեծ ավերածություններ է տեսել իր պատմության մեջ՝ հատկապես առաջին արցախյան պատերազմի  ժամանակ, երբ ադրբեջանցիները դուրս գալուց ոչնչացնում էին քաղաքը։ Այնտեղ պատերազմ է տեղի ունեցել՝ յուրաքանչյուր շենքի ու բակի համար։ Բայց համայն հայությունը մեծ ներդրումներ է արել Շուշիում ու այն բավականին գեղեցիկ է դարձել։ Որպեսզի Ալիևն արդարացնի այն ավերածությունները, որն ինքն իրականացնում է պետական մակարդակով, պետք է ասի որ այնտեղ ոչ մի բան չկա։ Ասում է՝ քաղաք չկա, մեկ-երկու հոգու տուն է եղել։ Բայց այնտեղ դպրոցներ ու թանգարաններ են եղել՝ միջազգային մակարդակին համահունչ։ Բոլորն ադրբեջանցիների կողմից թալանվել են, վերցրել-տարել են բարձրաստիճան պաշտոնյաների անձնական հավաքածուներն են համալրել։ Այս ամենը պարզ է, հետևաբար ունենք այն, ինչ ունենք։ Նման հայտարարությունները մշակութային ցեղասպանության դրսևորում են։
-Իսկ ինչի՞ է ձգտում Ալիևը նման հռետորաբանությամբ։
-Փորձում են արդարացնել իրենց բարբարոսություններն ու հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը։ Փորձում են ազդել մեզ վրա, վհատեցնել։ Նման քայլերի դիմելով՝ իրենք խախտում են բոլոր միջազգային նորմերն ու կանոնները։
-Մեր անելիքը ո՞րը պետք է լինի։
-Այս պահի դրությամբ մենք պետք է դուրս գանք այս ծանր հոգեբանական վիճակից։ Պետք է հավաքվենք, կազմակերպվենք, այլ տարբերակ չունենք։ Տեսնում եք՝  հակառակորդն ինչպիսի քայլերի է դիմում, թշնամին ինչպես է աշխատում։ Եթե չկարողանանք ապաքինվել, չհավաքվենք՝ բարդությունները շատ ավելի վատն են լինելու։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

ՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն արձագանքել են Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Ադրբեջանում ցուցադրել են պատերազմում սպանվածների լուսանկարները

Ստեփանակերտում «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ է կազմակերպվել (լուսանկարներ)

Search