Artsakhpress

Քաղաքական

Կայացել է ԱԺ հատուկ նիստը. մասնակցել են ՀՀ խորհրդարանական խմբակցությունների պատվիրակությունները

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ԱՀ Ազգային ժողովը հրավիրել է հատուկ նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության հռչակման 30-ամյակին:

Կայացել է ԱԺ հատուկ նիստը. մասնակցել են ՀՀ խորհրդարանական խմբակցությունների պատվիրակությունները

Կայացել է ԱԺ հատուկ նիստը. մասնակցել են ՀՀ խորհրդարանական խմբակցությունների պատվիրակությունները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին ելույթներով հանդես են եկել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ՀՀ ԱԺ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները։

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի խոսքով՝ հայը պետք է տեր կանգնի իրեն բաժին հասած հայրենիքին, զինվի համբերությամբ և առաջ գնա, քանի որ պատասխանատու է սերունդների, հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած զավակների հիշատակի առջև:

Բնութագրությունը հասանալի չէ

«2016թ.ապրիլին և 2020 թ. Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ուժերի ներգրավմամբ Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմներից հետո, որոնք վերահաստատեցին Արցախն առանց հայերի նրա անթաքույց ու հեռագնա նենգ մտադրությունները, բանակցային գործընթացներում ներառել Ադրբեջանի կազմում Արցախին ինչ-որ տեսակի կարգավիճակ տրամադրելու խնդրահարույց հարց, չի տեղավորվում ոչ մի առողջ բանականության մեջ»,֊ ընդգծեց Ա. Թովմասյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ազգային ժողովի անունից շնորհավորեց բոլորին, Արցախի անկախության հռչակման 30-ամյակի կապակցությամբ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Սեպտեմբերի 2-ին արցախցու կամքի, հաստատակամության, սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու 30-ամյակն է: Հավերժ փառք այդ իրավունքը և հաստատակամությունը պաշտպանած մեր բոլոր հերոսներին և փառք Արցախում ապրողներին, ովքեր նույնքան հաստատակամ են, որքան 30 տարի առաջ. նրանց կամքը չի սասանվում», - ասաց Ռ. Ռուբինյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի համոզմամբ՝ պետք է կարողանանք թոթափել մեր մեջ եղած, մեզ կաշկանդող, մեզ իրարից բաժանող բոլոր մտքերը, խառնակիչ գործընթացները, որպեսզի կարողանանք վերագտնել մեր միասնականությունը և վերականգնել հաղթանակը:

Բնութագրությունը հասանալի չէ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հավաստիացրեց, որ մշտապես կանգնած կլինեն արցախցու թիկունքին, քանի որ ոչ միայն նույն են ճակատագրերը, այլ նաև միևնույն՝ ազատատենչ հայի արյունն է հոսում բոլորի երակներով, ուստի արցախյան արդար դատից հետ կանգնելն անհնար է, ընկրկելը թշնամական հոխորտանքների առջև, հանձնվելը բախտի ու ոսոխի քմահաճույքին՝ բացառված:

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search