Artsakhpress

Միջազգային

Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին Գազայի հատվածում

Իսրայելի բանակը հարվածներ Է հասցրել Գազայի հատվածի մի քանի թիրախների՝ ի պատասխան այնտեղից արձակված հրկիզիչ խառնուրդով օդապարիկների, որոնք հրդեհներ են առաջացրել երկրի հարավում:

Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին Գազայի հատվածում

 Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին Գազայի հատվածում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյդ մասին հայտնել են Իսրայելի զինվորականները:
«Այն ժամանակ, երբ իսրայելացիները պատրաստվում Էին այսօր տոնել հրեական Ամանորը, ՀԱՄԱՍ-ը հրկիզիչ խառնուրդով օդապարիկներ Է արձակել եւ հրդեհներ բորբոքել Իսրայելում (…): Ի պատասխան մենք հարվածներ ենք հասցրել ՀԱՄԱՍ-ի՝ հրթիռներ արտադրող գործարանին եւ Գազայի ռազմական համալիրին»,-ասվում Է զինվորականների հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է Twitter-ում:
Ճշտվում Է, որ թիրախներից մեկը դարձել Է Հան-Յունիսում գտնվող բետոնի գործարանը: Զինվորականները հայտարարել են, որ բետոնը, որն արտադրվում Է այս գործարանում, օգտագործվում Է ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելների ցանցի շինարարության համար:
Հաղորդագրության մեջ նշում Է, որ Իսրայելի կողմից գրոհի ենթարկված օբյեկտները գտնվել են Գազայի հատվածի բնակելի շրջանի կենտրոնում՝ մշակութային օբյեկտների, մզկիթների եւ ջրային կառույցի հարեւանությամբ: Ավելի վաղ սեպտեմբերի 6-ին Շաար հա Նեգեւի տարածաշրջանային խորհրդում երեք հրդեհ Էր բռնկել: Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ դրանք առաջացրել են հրկիզիչ խառնուրդով օդապարիկները, որոնք արձակվել են Գազայի հատվածից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից․ ՀԴԿ

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտում բացվել է «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Մայրաքաղաքում կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա

Search