Artsakhpress

Սպորտ

Վերակառուցվում է Նորագյուղի մարզադաշտը

ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի մարզադաշտը վերակառուցվում է։

Վերակառուցվում է Նորագյուղի մարզադաշտը

Վերակառուցվում է Նորագյուղի մարզադաշտը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նորագյուղ համայնքի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը և նշեց, որ  ներկա դրությամբ ընթացքի մեջ են մարզադաշտի ցանկապատման աշխատանքները:
«Աշխատանքները սկսվել են մեկ շաբաթ առաջ՝ մեր համագյուղացի , երևանաբնակ Սևան Ասլանյանի նախաձեռնությամբ։ Ուրախ ենք, որ երկարատև սպասումներից հետո վերջապես գործընթացը մեկնարկել է ։ Ֆինանսավորումն իրականացնում է  «Երազանք» հիմնադրամը։  Աշխատանքներն, ըստ  նախատեսվածի,  կավարտվեն  սեպտեմբերի վերջին, իսկ մինչ այդ Նորագյուղի ֆուտբոլային թիմը և դպրոցականները մարզումները կանցկացնեն մարզադաշտի մոտակայքում գտնվող ասֆալտապատված փոքր խաղադաշտում: Ակնկալում ենք, որ մարզադաշտի վերակառուցումից հետո մեր համայնքում  մարզական կյանքն էլ ավելի կաշխուժանա», - ասաց Վ. Պետրոսյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Արցախում կորոնավիրուսից մահվան երկու դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսից 40-ամյա կին է մահացել՝ առանց ուղեկցող հիվանդությունների

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Search