Artsakhpress

Քաղաքական

Դավիթ Բաբայանը մասնակցել է «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայնը սեպտեմբերի 10-ին Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած՝ «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովին։

Դավիթ Բաբայանը մասնակցել է «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովին

Դավիթ Բաբայանը մասնակցել է «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԳ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դավիթ Բաբայանը ներկայացրել է Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, գրավված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող հարցեր։

Նախարարն ընդգծել է, որ արբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան չի կարող դիտարկվել որպես միջկրոնական բախում՝ շեշտելով, որ ահաբեկիչներն ու ծայրահեղականները չեն պատկանում որևէ կրոնի։

Այս համատեքստում ԱԳ նախարարն արժևորել է միջկրոնական երկխոսությունը՝ այն դիտարկելով որպես հակամարտությունների խաղաղ կարգավորման, ծայրահեղականության և այլատյացության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը, բարձր գնահատել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղեցու դերը այս գործընթացում։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Պուտին. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորը ռուս խաղաղապահներն են

Search