Artsakhpress

Վերլուծական

Ռուստամ Մուրադովի հայտարարությունները Բաքվում ծանր են տանում

Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի արդեն նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Մախաչկալայում համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի ժամանակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հնգամյա ժամկետի լրանալուց հետո կընդունվի հետագա երկարաձգման վերաբերյալ որոշում։

Ռուստամ Մուրադովի հայտարարությունները Բաքվում ծանր են տանում

Ռուստամ Մուրադովի հայտարարությունները Բաքվում ծանր են տանում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գեներալ Մուրադովը նաեւ դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության աշխատանքը, ասելով․ «Մեզ գնահատական է տալիս խաղաղ բնակչությունը․ այսօր Ղարաբաղում կյանքը լիարժեք ընթանում է։ Կան, իհարկե, բարդ հարցեր, սակայն գործընթացը գնում է՝ մարդկանց վերադարձ, խնդիրների լուծում։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է։ ․․․ Տեղակայման առաջին հինգ տարին սահմանվում է երեք պետությունների ղեկավարների ստորագրած համաձայնությամբ, հետագայում կընդունվի ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի տեղակայման ժամկետի երկարաձգման որոշում»,- ասել է ռուս բարձրաստիճան զինվորականը։

Այս հայտարարությունները ադրբեջանական մամուլում հերթական հիստերիկ ջղաձգումներն են առաջացրել, գրում է hraparak-ը:

Մասնավորապես, ադրբեջանական մամուլում, ներառյալ նաեւ՝ ռուսալեզու ադրբեջանական մամուլում, հայտնվել են հոդվածներ, որոնցում հեղինակները փորձում են ամեն կերպ քննադատել գեներալ Մուրադովին, նսեմացնել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության նրա հրամանատարության ժամկետում ֆիքսված ձեռքբերումները։ Ուշագրավ է այն, որ ադրբեջանական մամուլի արձագանքներին նույնիսկ հպանցիկ ծանոթությունից իսկ տպավորություն է ստեղծվում, որ դրանք այսպես ասած՝ «մեկ կենտրոնի դիրիժորությամբ» են գրվել եւ հստակ հանդիսանում են իջեցված պատվերի իրականացում, եւ եթե նկատի ունենանք Ադրբեջանում մամուլի վիճակը, կարող ենք պնդել, հստակորեն, որ այդ պատվերը իջեցված է անմիջականորեն Ադրբեջանի քաղաքական կամ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, անմիջականորեն, կամ իրենց ենթակա՝ տարբեր էլիտային խմբերի միջոցով։

Նկատենք, որ վերջին շրջանում ադրբեջանական մամուլում նմանատիպ պետական քարոզչամեքենայի կողմից պատվիրված հակառուսական հոդվածների թիվը բավական շատացել է, եւ ուղիղ համեմատականությամբ նաեւ, որքան հակառուսական հոդվածների թիվն է ավելացել, այնքան էլ ավելացել է ադրբեջանա-թուրքական տանդեմին ձոնված դիֆերամբ հոդվածները, որոնցում առնվազն փորձ է արվում այդ տանդեմը ներկայացնել որպես լուրջ գեոքաղաքական միավոր։ Իսկ ընդհանուր առմամբ, Բաքվում հերթական անգամ հիստերիկ ջղաձգումների մեջ են հայտնվել հետեւյալի պառճառով․

• Գեներալ Ռուստամ Մուրադովը լավ հարաբերություններ է ունեցել, որպես Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար ԼՂ իշխանությունների հետ։

• Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի նշանակման մասին Ադրբեջանում իմացել են Հայաստանի ՊՆ տարածած ռելիզից եւ ոչ ամենեւին ՌԴ ՊՆ տարածած ռելիզից։ Բաքվում խանդով են վերաբերվել այս հանգամանքին, եւ փորձագիտական մակարդակում դժգոհում են, որ ըստ ամենայնի սպասել, որ ռուսական ռազմական նախարարությունը այս առնչությամբ ռելիզ կտարածի, անիմաստ է։

• Բաքվում փորձագիտական մակարդակով խանդով են վերաբերվել այն բանին, որ գեներալ Կոսոբոկովը իր առաքելությունը սկսում է նախ Երեւանում հայկական ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպումներից, այն դեպքում, երբ որեւէ կերպ չի հաղորդվել այն մասին, որ Կոսոբոկովը այցելել է Բաքու եւ հանդիպել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հետ։

• Բաքվի համար նաեւ անհասկանալի է, թե ինչու հենց գեներալ Կոսոբոկովն է նշանակվել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար, այն դեպքում, որ նա ժամանակին ղեկավարել է Աբխազիայի ռուսական ռազմակայանը․ նշենք, որ պաշտոնական Բաքուն «Աբխազիան համարում է Վրաստանի մաս, որը անօրինական կերպով բռնազավթված է ռուսների կողմից» եւ ամեն առիթով աջակցություն է հայտնում Վրաստանի տարածքային ամբողջականությանը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search