Artsakhpress

Սփյուռք

Հայաստանի դեսպանը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Կիեւում՝ Ուկրաինայի Հայերի միության կենտրոնական գրասենյակում, կայացել է կազմակերպության ղեկավարության եւ Հայաստանի նոր դեսպանի հետ հանդիպումը:

Հայաստանի դեսպանը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի դեսպանը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
AnalitikaUA.net-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը ողջունել է Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանին՝ հույս հայտնելով Կիեւի եւ Երեւանի միջեւ ավելի սերտ համագործակցության:
Հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը ներկայացնելով Ուկրաինայի Հայերի միության գործունեությունը՝ պատմել է նաեւ Հայաստանում կազմակերպության նախաձեռնությունների մասին: Մասնավորապես, 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետ մասշտաբային օգնության, բարեգործական եւ սոցիալական ծրագրերի, ինչպես նաեւ առաջիկայում սքեյթ այգու բացման մասին, որը Հայաստանի մայրաքաղաքին Ուկրաինայի Հայերի միության նվերն է:
Հանդիպման շրջանակում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք կապված են համայնքի գործուներության, Ուկրաինայի եւ Հայաստանի հարաբերությունների ամրապնդման գործում դրա դերակատարման հետ:
Վլադիմիր Կարապետյանը պատմել է  պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման շուրջ ծրագրերի մասին:
Հանդիպմանը նաեւ մասնակցել են Ուկրաինայի Հայերի միության մի շարք տարածաշրջանային ներկայացուցիչները, համայնքների ղեկավարները, կազմակերպության նախագահի տեղակալները եւ Ուկրաինայի Հայ երիտասարդների միության ղեկավարը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

ՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն արձագանքել են Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Ադրբեջանում ցուցադրել են պատերազմում սպանվածների լուսանկարները

Ստեփանակերտում «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ է կազմակերպվել (լուսանկարներ)

Search