Artsakhpress

Հասարակական

Հարությունագոմերում վերաբնակեցվել է յոթ ընտանիք, սիրով կընդունենք ևս երկուսին. համայնքապետ

ԱՀ Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր համայնքը 502 բնակիչ ունի. պատերազմի ավարտից հետո բոլորը գյուղ են վերադարձել:

Հարությունագոմերում վերաբնակեցվել է յոթ ընտանիք, սիրով կընդունենք ևս երկուսին. համայնքապետ

Հարությունագոմերում վերաբնակեցվել է յոթ ընտանիք, սիրով կընդունենք ևս երկուսին. համայնքապետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հարությունագոմերի համայնքապետ Հենրիկ Սարգսյանը:

«Գյուղում վերաբնակություն են հաստատել տեղահանված յոթ ընտանիքներ: Մեր հայրենակիցներին սիրով ևս երկու տուն կարող ենք տրամադրել: Դպրոցի շենքը նորակառույց է, հաճախում է 75 աշակերտ։ Մանկապարտեզի շենքը նույնպես նորակառույց է . ունի 22 սան: Համայնքում գործում են համայնքային կենտրոն և բուժկետ, որոնց շենքերը վերանորոգման կարիք ունեն: Հանդիսությունների սրահը վերջերս է կառուցվել, բայց դեռևս չի կահավորվել: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ: Մինչ պատերազմը գազաֆիկացման անհրաժեշտություն չէր զգացվում, սակայն վերջերս էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառով բնակչությունը կարիքը զգում է։Գյուղը ջրային ցանց չունի, աղբյուրներից ենք օգտվում: Ներհամայնքային ճանապարհները գտնվում են վատթար վիճակում։ Գյուղը մայրուղուն կապող ճանապարհն ասֆալտապատված է. դեպի մայրաքաղաք տրանսպորտ է գործում»,- նշեց Հ. Սարգսյանը:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից համագյուղացիներից չորսը վիրավորվել են։

Համայնքապետի հավաստմամբ՝ բնակչության մեծամասնության զբաղվածությունն ապահովում է «Բեյզ Մեթլս» ընկերությունը։ Մարդիկ նաև այգիներն են մշակում, անասնապահությամբ զբաղվում։


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Search