Artsakhpress

Մշակույթ

Թեհրանի փողոցներից մեկն անվանակոչվել է ճարտարապետ Ռոստոմ Ոսկանյանի պատվին

Թեհրանում Հ. Մ. «Արարատ» կազմակերպության hարակից պողոտան՝ նախկին Աֆթաբը, անվանափոխվել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ Ռոստոմ Ոսկանյանի պատվին:

Թեհրանի փողոցներից մեկն անվանակոչվել է ճարտարապետ Ռոստոմ Ոսկանյանի պատվին

Թեհրանի փողոցներից մեկն անվանակոչվել է ճարտարապետ Ռոստոմ Ոսկանյանի պատվին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է parstoday-ը:
Կայքի տեղեկություններով՝ մայրաքաղաքի իշխանությունները և քաղխորհրդի ներկայացուցիչները վերանվանման մասին որոշումը կայացրել են, երբ նախորդ տարի այցելություն են իրականացրել «Արարատ» մարզավան և ծանոթացել Ռ. Ոսկանյանի հեղինակած Ս. Խաչ մատուռի պատմական շինության հետ:
 
Ռոստոմ Ոսկանյանը ծնվել է 1932 թ. Իրանում, մահացել է 2013 թվականին Ամերիկայում: Ավարտել է Թեհրանի համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետի ճարտարապետական բաժինը: Նա Երևանի ճարտարագիտական-շինարարական պետական համալսարանի պատվավոր դոկտոր է:
 
Ռոստոմ Ոսկանյանի նախագծած շինությունները բազմաթիվ են՝ հասարակական ու բազմաբնակարան շենքեր, այդ թվում՝ «Արարատ» մարզավանը, Հայ ակումբը, ՀՕՄ-ի Ծերունի Գասպարյանի անվան մանկապարտեզը, Թավրիզի առաջնորդարանի կենտրոնական այգու ձևավորումը, և այլ կառույցներ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

ՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն արձագանքել են Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Ադրբեջանում ցուցադրել են պատերազմում սպանվածների լուսանկարները

Ստեփանակերտում «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ է կազմակերպվել (լուսանկարներ)

Search