Artsakhpress

Հասարակական

Արմեն Աշոտյանը հանդիպել է ԱրՊՀ ուսանողների հետ

Այսօր Արցախի պետական համալսարանի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հերթական հանդիպումը ԼՂՀ կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ։

Արմեն Աշոտյանը հանդիպել է ԱրՊՀ ուսանողների հետ

Արմեն Աշոտյանը հանդիպել է ԱրՊՀ ուսանողների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Իր ողջույնի խոսքում ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը մասնավորապես նշել է.«Համագործակցությունը ՀՀ եւ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը մեծապես նպաստում է նշված ոլորտում հանրապետությունում տարբեր ծրագրերի արդյունավետորեն իրականացմանը»:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ անդրադարձել է ՀՀ կրթության և գիտության ոլորտում կատարված և կատարվելիք մի շարք հարցերին ու խնդիրներին՝ կարևորելով երկու նախարարությունների համագործակցությունը: Ա. Աշոտյանի խոսքով՝ պետությունը պատրաստ է աջակցելու, խրախուսելու՝ փոխհատուցելով այն ուսանողների ուսման վարձերը, ովքեր կունենան կայուն գիտելիքներ և կձգտեն լավ սովորել:

Այնուհետև Ա. Աշոտյանը պատասխանել է ոլորտի ներկայացուցիչներին և ուսանողներին հուզող բոլոր հարցերին՝ տալով լիարժեք պատասխաններ։

Հանդիպման ընթացքում հնչած հարցերի մեծ մասը վերաբերում էր կրթության և գիտության ոլորտներում առկա խնդիրներին, բարեփոխումներին, ուսանողների ուսման վարձերի զեղչային քաղաքականությանը ինչպես նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերի ընթացքին:

Հանդիպման ավարտին ԱրՊՀ ռեկտորը, հայտնելով իր շնորհակալությունը, իր հերթին ևս կարևորել է նման հանդիպումները, որոնք խթանիչ դեր են կատարում կրթության և գիտության զարգացման համար:

Հանդիպմանը մասնակցել են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, կրթության ոլորտի մի շարք այլ աշխատակիցներ  և ուսանողներ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ճանապարհատրանսպորտային պատահար Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կա 2 զոհ

Երբևէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

Պետք է աջակցել ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համախմբվելով արտաքին վտանգի դեմ. Արայիկ Հարությունյան

Ոչ մի ընտրություն ավելի մեծ արժեք չէ, քան միասնական լինելը. «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ

Հունիսի 1-ից զինծառայողների աշխատավարձերը կավելանան

Ոստիկանությունը օրենքով արգելված վայրում հավաք անցկացնելու դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

Search