Artsakhpress

Մշակույթ

Հայտնի են Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիրները

Վենետիկի 78-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը ստացել է ֆրանսիացի ռեժիսոր Օդրի Դիվանի «Իրադարձություն» (L'Evenement) ֆիլմը:

Հայտնի են Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիրները

Հայտնի են Վենետիկի կինոփառատոնի մրցանակակիրները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Style.news.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
 
«Ոսկե առյուծի» արժանացած կինոնկարի գործողությունը Ֆրանսիայում ծավալվում է 1963թ.-ին: Իր հղիության մասին իմացած ուսանողուհի Աննան վախենում է կորցնել ուսումը ավարտելու եւ կյանքում հաջողության հասնելու հնարավորությունը։ Նա փորձում է ելք գտնել ստեղծված իրավիճակից այն պայմաններում, երբ աբորտներն օրենսդրորեն արգելված են։
 
«Արծաթե առյուծը» լավագույն ռեժիսուրայի համար ժյուրին նորզելանդուհի Ջեյն Քեմփիոնին շնորհել է «Շան իշխանությունը» ֆիլմի համար, իսկ փառատոնի գրան պրիին արժանացել է իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն՝ «Աստծո ձեռքը» ֆիլմի համար:
 
Ընդ որում, լավագույն դերասանուհի է ճանաչվել Պենելոպա Քրուզը՝ ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Զուգահեռ մայրեր» կինոնկարում ունեցած դերի համար:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

ՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն արձագանքել են Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Ադրբեջանում ցուցադրել են պատերազմում սպանվածների լուսանկարները

Ստեփանակերտում «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ է կազմակերպվել (լուսանկարներ)

Search