Artsakhpress

Վերլուծական

Համանախագահների միջև հակասական երանգները խտանում են. Շահան Գանտահարյան

Ի՞նչպես էք մեկնաբանում ՀՀ-ում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանների հայտարարությունները արցախյան հակամարտության լուծված չլինելու մասին։

Համանախագահների միջև հակասական երանգները խտանում են. Շահան Գանտահարյան

Համանախագահների միջև հակասական երանգները խտանում են. Շահան Գանտահարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Նոյյան Տապան»-ի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան, «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։ 
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարութիւնը՝ «30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը չի կարող հանգուցալուծվել մեկ գիշերվա ընթացքում» եւ իր առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը՝ «միայն Մինսկի խումբը Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու մանդատ ունի» ընդգծում է հակասությունը ԵԱՀԿ ՄԽ-ի երրորդ համանախագահող երկրի հետ։ 
Այստեղ արդեն խտանում են հակասական երանգները․պարզ է ակնարկությունը․ «մեկ գիշերը» նոյեմբերյան գիշերն է, եւ խոսքը գնում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Միտքը լրացնում է երկրորդ համանախագահող երկրի դեսպանը, որ ուղիղ ձեւով ասում է, որ Մոսկվան եւ Անկարան լիազորված չեն լուծելու հակամարտությունը։ 
Առաջին անգամը չէ, որ երկու երկրները խոսում են հակամարտության չլուծված լինելու մասին։ Նկատենք նաեւ, որ պաշտոնական Մոսկվան եւս խոսել էր կարգավիճակի եւ հետեվաբար չկարգավորվածության մասին։ Այստեղ սակայն կա ուղղակի սլաքների համակարգում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ։  
Ամբողջ խնդիրն այն է, որ Անկարայի եւ Բաքվի կողմից շտապողականություն կա տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման անվան տակ Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ սահմանների իրավական ճանաչումն ապահովելու համար։ Ըստ էության նրանք Մոսկվայի համաձայնությունն ապահովելով աշխատում են սառեցնել արցախյան բանակցությունները եւ անցնել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի իրականացման բանակցութուններին։ 
Դեսպանների հայտարարությունները այդ առաջադրանքի զսպման տարրեր են պարփակում։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

ՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն արձագանքել են Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Ադրբեջանում ցուցադրել են պատերազմում սպանվածների լուսանկարները

Ստեփանակերտում «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ է կազմակերպվել (լուսանկարներ)

Search