Artsakhpress

Քաղաքական

ՀՀ-ն ու Սլովակիան համատեղ ծրագրեր կիրականացնեն էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

Հայաստանն ու Սլովակիան նախատեսում են զարգացնել համագործակցությունը մի շարք ոլորտներում:

ՀՀ-ն ու Սլովակիան համատեղ ծրագրեր կիրականացնեն էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

ՀՀ-ն ու Սլովակիան համատեղ ծրագրեր կիրականացնեն էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչակի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցության առկա ներուժն իրագործելու ուղիները:
«Մեր երկու երկրների միջև հարաբերությունները զարգացել են բոլոր ուղղություններով, և մենք այսօր վերահաստատեցինք այն, որ պետք է գործադրենք ջանքեր այդ հարաբերություններն ավելի սերտացնելու համար: Սա վերաբերում է առաջին հերթին քաղաքական երկխոսությանը: Մենք ունենք բարձր մակարդակով տարվող քաղաքական երկխոսություն, և այդ երկխոսությունը վերաբերում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին: Խոսեցինք նաև տնտեսական հարաբերությունների, հատկապես, դեռ չիրացված առկա ներուժի մասին: Միասնական ջանքեր պետք է գործադրենք էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կանաչ էներգետիկայի զարգացման ուղղությամբ, ինչպես նաև մշակույթի և գիտության ոլորտներում: Ասեմ, որ մոտավոր նախանշել ենք միջոցառումներ, որոնք առաջիկայում կիրականացնենք համատեղ ջանքերով»,- ասաց Արարատ Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն հայտնեց Սլովակիային ու Սլովակիայի ժողովրդին ինչպես համաճարակի ընթացքում Հայաստանին ցուցաբերված աջակցության, այնպես էլ արցախյան վերջին պատերազմի օրերին ու դրանից հետո Սլովակիայի որդեգրած դիրքորոշման համար: Դա վերաբերում է ինչպես Սլովակիայի գործադիր իշխանությանը, այնպես էլ Սլովակիայի խորհրդարանի ընդունած բանաձևերին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից․ ՀԴԿ

Պատարայից՝ Աստղաշեն. Արցախում նոր ճանապարհներ՝ աշխարհասփյուռ նվիրատուների միջոցներով

Ռուս խաղաղապահներն Արցախում արկեր են վնասազերծել. տեսանյութ

Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել. ՀՀ ՊՆ

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Վերին Լարսից ոչ հեռու նոր անցակետի տեղակայմանը

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ջրականում ականի վրա ադրբեջանցի է պայթել

Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

Search