Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում տրվել է «Սոցիալական աշխատանք» ծրագրի մեկնարկը

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի ունեցավ «Արցախում սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման վերապատրաստման» ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը:

Ստեփանակերտում տրվել է «Սոցիալական աշխատանք» ծրագրի մեկնարկը

Ստեփանակերտում տրվել է «Սոցիալական աշխատանք» ծրագրի մեկնարկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ այս օրը  պատմական է՝ հատկապես սոցիալական ոլորտի և պետության սոցիալական քաղաքականության համար:

Բնութագրությունը հասանալի չէ
«Սա հերթական քայլն է այս ոլորտում բարեփոխումների ուղղությամբ: Հետպատերազմյան շրջանում մեկնարկած սոցիալական աշխատողի, սոցիալական աշխատանքի ոլորտում սկսած բարեփոխումները երկարաժամկետ, շատ ավելի արհեստավարժ փուլ են թևակոխում, և այս քայլով «Սոցիալական աշխատանք»-ի մագիստրատուրան մեկնարկելով  Կառավարության աջակցությամբ, մենք ցույց ենք տալիս, որ լուրջ ենք տրամադրված։ Կարճաժամկետ հապճեպ քայլերից, ճգնաժամային արագ լուծումներից բացի, մենք նաև երկարաժամկետ ծրագրեր ենք պլանավորում, որպեսզի արագ վերապատարաստումներին և, սոցիալական աշխատողների աշխատանքի մեկնարկին զուգահեռ, մենք կարողանանք տարիներ հետո ունենալ արդեն ձևավորված մասնագիտական խումբ կամ խմբեր, որոնք սոցիալական աշխատանքի ոլորտում հիմնարար բարեփոխում են իրականացնելու», - նշեց Ա. Բեգլարյանը:
 
ԵՊՀ դասախոս, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու,  ծրագրի ղեկավար Միրա Անտոնյանի խոսքով՝ Արցախում սոցիալական աշխատանքի հիմնարար կրթություն ունենալու գաղափարը շատ ավելի վաղ էր ծագել, և հենց այս կրթօջախում ու այս կրթօջախի մասնագետների հետ էր, որ մտորում էին այս գաղափարն իրականացնելու մասին:
 
Բնութագրությունը հասանալի չէ«Պատերազմից հետո միակ բանը, որի մասին պետք էր մտածել, լինելն է   Արցախ վերադարձած մարդկանց կողքին, ովքեր եկել  են շենացնելու, պահելու, ամրապնդելու հայրենիքը: Գիտեինք, որ շատ արագ պետք է օգնել կառավարությանը, տեր կանգնել բնակչությանը, տեր կանգնել՝ «գրագետ ձեռքեր» առաջարկելով, ու սկսեցինք վերապատրաստել մարդկանց, ովքեր կաջակցեին կառավարությանը այս մեծ ու ծավալուն, դժվար գործում», - ասաց Մ. Անտոնյանը:
 
Միջոցառմանը  ելույթներով հանդես եկան նաև ԱՀ Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը,  ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Մինասյանը, Հայ կրթական հիմնարկության ներկայացուցիչ Վաչե Վարդանյանը:
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման վերջում ստուգման գրքույկներ հանձնվեցին «Սոցիալական աշխատանք» բաժին ընդունված ուսանողներին:
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

ՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն արձագանքել են Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Ադրբեջանում ցուցադրել են պատերազմում սպանվածների լուսանկարները

Ստեփանակերտում «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ է կազմակերպվել (լուսանկարներ)

Search