Artsakhpress

Քաղաքական

Իվան Կորչոկը Արարատ Միրզոյանին հրավիրեց Սլովակիա

Վերահաստատելով հարաբերությունների աճող դինամիկան՝ Հայաստանն ու Սլովակիան ինտենսիվացնում են համատեղ աշխատանքները:

Իվան Կորչոկը Արարատ Միրզոյանին հրավիրեց Սլովակիա

Իվան Կորչոկը Արարատ Միրզոյանին հրավիրեց Սլովակիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հրավիրված ճեպազրույցում Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը նշեց, որ իր դոկտրինը համագործակցության առկա ներուժը լավագույնս օգտագործելն է:
«Կասկած չկա, որ համագործակցության մեծ ներուժ գոյություն ունի Հայաստանի ու Սլովակիայի հարաբերություններում, մասնավորապես, տնտեսական ուղղությամբ: Առևտրային ցուցանիշներում աճ, իհարկե, գրանցվել է, սակայն մենք պետք է գերազանցենք այդ արդյունքները: Հայերն ու սլովակները ակնկալում են շոշափելի արդյունքներ: Էներգետիկայի ոլորտը շատ խոստումնալից է համագործակցության տեսանկյունից: Սլովակիայի մեկ ընկերություն այժմ բանակցում է իր մասնակցությունն ունենալու Մեծամորի ատոմակայանի արդիականացման գործում: Կան նաև համագործակցության հնարավորություններ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, զբոսաշրջության ոլորտներում: Մենք կխթանենք սլովակներին գալ այս գեղեցիկ երկիր և հայերին՝ այցելել Սլովակիա»,- ասաց Իվան Կորչոկը:  
Սլովակիայի ԱԳ նախարարը նշեց, որ, որպես ԵՄ երկիր, Սլովակիան խրախուսում ու սատարում է Հայաստանին կառուցվածքային բարեփոխումները շարունակելու հարցում:
Ճեպազրույցի ավարտին Իվան Կորչոկը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին փոխանցեց առաջին իսկ հնարավորության դեպքում Սլովակիա այցելելու հրավեր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Պուտին. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորը ռուս խաղաղապահներն են

Search