Artsakhpress

Սպորտ

ՀՀ նախագահը պետական բարձր պարգև է հանձնել Էլինա Դանիելյանին և շախմատ խաղացել նրա հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով շախմատիստուհի, միջազգային գրոսմայստեր Էլինա Դանիելյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝ 2021 թվականին շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում տարած հաղթանակի, միջազգային ասպարեզում Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու համար:

ՀՀ նախագահը պետական բարձր պարգև է հանձնել Էլինա Դանիելյանին և շախմատ խաղացել նրա հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը վերջերս նվաճելով շախմատի Եվրոպայի կանանց առաջնության չեմպիոնի տիտղոսը՝ նորանկախ Հայաստանի պատմության մեջ արձանագրել էր առաջին նմանատիպ հաջողությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահականից՝ մանրամասնելով, որ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Էլինա Դանիելյանին և հանձնել պետական բարձր պարգևը:
Նախագահը շնորհավորել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատար գրոսմայստերին և նոր հաղթանակներ մաղթել Եվրոպայի չեմպիոնին:
Նախագահն ու շախմատիստուհին զրուցել են շախմատային աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, կատարվող փոփոխությունների, Հայաստանում շախմատային ավանդույթների պահպանման ու զարգացման կարևորության մասին:
Արմեն Սարգսյանը նշել է, որ հպարտությամբ է հետևել Եվրոպայի կանանց առաջնությունում գրոսմայստերի յուրաքանչյուր ելույթի և բարձր է գնահատել շախմատիստուհու ստեղծագործական մոտեցումը հինավուրց խաղին: Այնուհետև հանդիպումը շարունակվել է շախմատային տախտակի շուրջ. պարտիան ավարտվել է բարեկամական ոչ-ոքի:
«Սա մեծ պատիվ է ինձ համար: Յուրաքանչյուր մարզիկի համար կարևոր է, որ իր երկիրն ուշադրություն է դարձնում իրեն ու իր գրանցած հաջողություններին: Այդ պահին զգում ես, որ այն, ինչ անում էիր տարիների ընթացքում, այն աշխատանքն ու ջանքերը, որոնք գործադրել ես, իզուր չէին: Առանց դրա մեզ դժվար կլինի արդյունքներ ցույց տալ: Սա ոգեշնչում է և ուժ է տալիս հետագա նպատակներին հասնելու համար»,- ասել է Էլինա Դանիելյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

ՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն արձագանքել են Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Ադրբեջանում ցուցադրել են պատերազմում սպանվածների լուսանկարները

Ստեփանակերտում «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ է կազմակերպվել (լուսանկարներ)

Search