Artsakhpress

Քաղաքական

Սյունիքը ԱՄՆ դեսպանատան առաջնահերթություններից է. մարզպետն ընդունել է ԱՄՆ նորանշանակ փոխդեսպանին

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ փոխդեսպան Չիպ Լեյթինենին:

Սյունիքը ԱՄՆ դեսպանատան առաջնահերթություններից է. մարզպետն ընդունել է ԱՄՆ նորանշանակ փոխդեսպանին

Սյունիքը ԱՄՆ դեսպանատան առաջնահերթություններից է. մարզպետն ընդունել է ԱՄՆ նորանշանակ փոխդեսպանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից:
 
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ փոխդեսպանին ուղեկցել են դեսպանատան ռազմական կցորդը և քաղաքական ու տնտեսական գրասենյակի ղեկավարը, որոնք նույնպես նոր են նշանակվել:
 
Փոխդեսպան Լեյթինենի խոսքով՝ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ցանկությունն էր, որ իրենց առաջին այցը Հայաստանում սկսեն Սյունիքից՝ կարևորելով դեսպանատան աշխատանքի տեսանկյունից այս մարզի առաջնահերթություն լինելը:
 
ԱՄՆ փոխդեսպանը ցանկություն է հայտնել տեղում ծանոթանալու կացությանն ու հասկանալ՝ ինչպես կարող են շարունակել աջակցել ժողովրդավարական ու տնտեսական զարգացումներին, ինչպես նաև տեղեկանալ անվտանգային խնդիրների մասին:
 
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն էլ ներկայացրել է հետպատերազմյան շրջանում մարզում ստեղծված իրավիճակը, մարզի ղեկավարության ու բնակչության մտահոգությունները, խնդիրները, որոնց առնչվում են՝ պայմանավորված սահմանային նոր վիճակով։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգությանը, ճանապարհներին ու երթևեկությանը, տնտեսական և այլ խնդիրներին առնչվող հարցեր:
 
Մարզպետը հետագա ակտիվ համագործակցության պատրաստակամություն է հայտնել, ու քանի որ խոսք է եղել USAID-ի կողմից մարզում իրականացված ծրագրերի մասին՝ հույս է հայտնել, որ դրանք շարունակական կլինեն։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը կփոխվի. InfoPort.am

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

ՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն արձագանքել են Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

Ադրբեջանում ցուցադրել են պատերազմում սպանվածների լուսանկարները

Ստեփանակերտում «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ է կազմակերպվել (լուսանկարներ)

Search