Artsakhpress

Միջազգային

Նյու Յորքում բացվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը

Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը:

Նյու Յորքում բացվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը

Նյու Յորքում բացվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ակնկալվում է, որ գլխավոր թեման կլինի Աֆղանստանում իրավիճակը: Բացի այդ, օրակարգում ներառված են սոցիալական հավասարության, համավարակի եւ պատվաստումների, ստրուկների առեւտրի, կլիմայի փոփոխության եւ այլ հարցեր: Միջոցառումը կտեւի սեպտեմբերի 14-30-ը, իսկ բարձր մակարդակի ընդհանուր քննարկումների առաջին օրը երեքշաբթի է՝ սեպտեմբերի 21-ին, փոխանցում է news.am-ը:
Գլխավոր ասամբլեայի նախագահի լիազորությունները սկսում է կատարել Մալդիվների ներկայացուցիչ Աբդուլլահ Շահիդը, որը զբաղեցնում է երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Սեպտեմբերին Անվտանգության խորհուրդը գլխավորում է Իռլանդիան:
«Ես կենտրոնացած եմ համընդհանուր պատվաստումների վրա՝ որպես COVID-19-ից աշխարհի վերականգնման մաս: Մենք պարզապես պարտավոր ենք փակել պատվաստումների բացը»,- Գլխավոր ասամբլեայի նոր նստաշրջանի բացմանը ասել է Շահիդը:
Նա նաեւ հայտարարել է, որ հոկտեմբերին կլիմայի վերաբերյալ բարձր մակարդակի հանդիպում կանցկացնի:
Գլխավոր ասամբլեան ամեն տարի սեպտեմբերից դեկտեմբեր հավաքվում է հերթական նստաշրջանների, այնուհետեւ՝ ըստ անհրաժեշտության:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից․ ՀԴԿ

Պատարայից՝ Աստղաշեն. Արցախում նոր ճանապարհներ՝ աշխարհասփյուռ նվիրատուների միջոցներով

Ռուս խաղաղապահներն Արցախում արկեր են վնասազերծել. տեսանյութ

Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել. ՀՀ ՊՆ

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Վերին Լարսից ոչ հեռու նոր անցակետի տեղակայմանը

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ջրականում ականի վրա ադրբեջանցի է պայթել

Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

Search