Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանի քաղաքականությունը կրում է ակնհայտ սադրիչ բնույթ. Արմեն Գրիգորյանը Դուշանբեում ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի վերջին զարգացումները

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվող ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով, ինչպես Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպությունում Հայաստանի սպասվելիք նախագահությանը և այդ շրջանակներում Հայաստանի առաջնահերթություններին, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի:

Ադրբեջանի քաղաքականությունը կրում է ակնհայտ սադրիչ բնույթ. Արմեն Գրիգորյանը Դուշանբեում ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի վերջին զարգացումները

Ադրբեջանի քաղաքականությունը կրում է ակնհայտ սադրիչ բնույթ. Արմեն Գրիգորյանը Դուշանբեում ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի վերջին զարգացումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Կովկասյան տարածաշրջանում ներկա իրողությունները՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Արցախյան հիմնախնդրում վերջին զարգացումների վրա: Քարտուղարը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է դրսևորել ապակառուցողական մոտեցում և ի թիվս այլ բաների, մինչ օրս հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց՝ անտեսելով իր իսկ ստանձնած պարտավորությունները:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը ԱԽ քարտուղարը ընդգծեց, որ այդ քաղաքականությունը կրում է ակնհայտ սադրիչ բնույթ, մասնավորապես մատնանշելով սույն թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսացող Հայաստանի սահմանամերձ հատվածներ ներխուժելը՝ հույս հայտնելով, որ պետության սուվերեն տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության դատապարտումը և ՀԱՊԿ անդամ պետությունների միասնական դիրքորոշումը այս հարցում սթափեցնող ազդեցություն կունենա:
Արմեն Գրիգորյանը նշեց, որ չնայած այս բարդությունների Արցախյան հիմնախնդիրը սպասում է իր քաղաքական լուծմանը և այս համատեքստում կարևորեց Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով խաղաղ գործընթացի վերսկսումը: Հույս հայտնելով, որ ՀԱՊԿ անդամ պետությունները ևս կաջակցեն համանախագահների ջանքերին:
 Անդրադառնալով Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպությունում Հայաստանի սպասվելիք նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթություններին՝ Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից միջազգային և տարածաշրջանային կարևորություն ներկայացնող օրակարգերի շուրջ համաձայնեցված մոտեցումների ձևավորման նպատակով աշխատանքների շարունականությունը, որոնք հաշվի կառնեն անդամ պետությունների շահերը:
Այդ թվում քարտուղարը կարևորեց ՀԱՊԿ կողմից ճգնաժամային կառավարման մեխանիզմների արդիականացումը և վերջիններիս կանխարգելիչ պոտենցիալի հզորացումը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Արցախում կորոնավիրուսից մահվան երկու դեպք է գրանցվել

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Search