Artsakhpress

Հասարակական

ԿԽՄԿ֊ն արտաճանապարհային բեռնատարներ է նվիրել «Ջրմուղ-կոյուղի» և «Ջրամատակարարում» ՓԲ ընկերություններին

Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը «Ջրմուղ-կոյուղի» և «Ջրամատակարարում» ՓԲ ընկերություններին է նվիրաբերել է արտաճանապարհային ՈւԱԶ տիպի 5 բեռնատար մեքենաներ, որոնք ըստ անհրաժեշտության տրամադրվելու են շրջաններին և Ստեփանակերտ քաղաքին:

ԿԽՄԿ֊ն արտաճանապարհային բեռնատարներ է նվիրել «Ջրմուղ-կոյուղի» և «Ջրամատակարարում» ՓԲ ընկերություններին

ԿԽՄԿ֊ն արտաճանապարհային բեռնատարներ է նվիրել «Ջրմուղ-կոյուղի» և «Ջրամատակարարում» ՓԲ ընկերություններին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ տրանսպորտային միջոցների առկայության դեպքում՝ ջրային տնտեսությունները կարողանալու են ապահովել իրենց տեխնիկական սպասարկման թիմերի շարժունակությունը: ԿԽՄԿ-ի տրանսպորտային միջոցների նվիրատվությունը նախատեսվում էր ամռան տապից և երաշտից առաջ, որոնք հանգեցրել են ջրի սակավության, հատկապես՝ Ստեփանակերտում: Ներկայիս ջրամատակարարման խնդրի պարագայում այս նվիրատվությունն ավելի նշանակալից է դառնում։ ԼՂ-ում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի խոսքով՝ ԿԽՄԿ-ն նպատակ ունի օգնել ԼՂ ջրային կառույցներին` հաջողությամբ կատարելու բնակչությանը ջրով ապահովելու իրենց պարտականությունները:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ջուրը կենսական նշանակություն ունի կյանքի համար, իսկ սեզոնային սակավությունը ավելի է բարդացնում մարդկանց կյանքը, ովքեր առանց այն էլ բախվում են բազմաթիվ մարդասիրական խնդիրների, որոնք առաջացել են 2020 թ. տեղի ունեցած հակամարտության սրացումի հետևանքով։ Մենք շարունակելու ենք մեր օգնությունը բնակչությանը ` նրանց համար մաքուր ջուր, անհրաժեշտ սանիտարական պայմաններ, ինչպես նաև առողջ միջավայր ապահովելու համար», - ընդգծել է Բ.Լամոնը:

Նշենք նաև, որ մինչ այդ ԿԽՄԿ -ն Ստեփանակերտ քաղաքին նվիրաբերել էր նաև 25 շարժական բաքեր, որոնք այժմ տեղադրված են քաղաքի՝ ջրի սակավությունից առավել տուժած հատվածներում։ Ջրի բաքերը լցվում են Ստեփանակերտի ջրային տնտեսության բեռնատարների միջոցով: ԿԽՄԿ -ն նրանց տրամադրել էր նաև տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ գործիքներ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

ԱԺ 3 խմբակցություն հայտարարություն է տարածել

Իրանը Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ. Իրանագետ

Search