Իրանում հավանության է արժանացել «Սպուտնիկ Լայթ» հակակորոնավիրուսային միաբաղադրիչ պատվաստանյութի կիրառումը:
Իրանում հավանության են արժանացրել «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնել են «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրմից, փոխանցում է tert.am-ը:
Ինչպես հայտնել են հիմնադրամից, պատվաստանյութի կիրառումը հաստատվել է Իրանի առողջապահության նախարարության կողմից:
«Սպուտնիկ Լայթը» ռուսական առաջին հակակորոնավիրուսային պատվաստանյութի՝ «Սպուտնիկ V»-ի առաջին բաղադրիչն է: Դեղամիջոցով պատվաստումը թույլ է տալիս արագացնել բնակչության պատվաստումը և արագորեն համընդհանուր իմունիտետ ձևավորել:
2021 թվականի հունվարին Իրանում հաստատվել էր նաև «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութի կիրառումը: