Artsakhpress

Հասարակական

Տեղի է ունեցել հուշ-երեկո՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված և անհայտ կորած ստեփանակերտցիներին

Նախօրեին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել հուշ-երեկո՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված և անհայտ կորած 206 ստեփանակերտցի տղաներին։

Տեղի է ունեցել հուշ-երեկո՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված և անհայտ կորած ստեփանակերտցիներին

Տեղի է ունեցել  հուշ-երեկո՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված և անհայտ կորած ստեփանակերտցիներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Հուշ-երեկոյի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հերոսների անմար հիշատակը։

Բնութագրությունը հասանալի չէ

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» և «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ։ Բացման խոսքով հանդես եկավ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Մինաս քահանա Մովսիսյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

«Մեր սրտերն այսօր լցված են տառապանքով, հոգով ու մտքով կոտրված ենք, բայց հույսով նայում ենք առաջ։ Իսկապես, այսօր դժվար ժամանակներ ենք ապրում, սակայն պետք է վերականգնվենք, վերածնվենք,հիշենք մեր հերոսամարտիկներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի։ Սա պատերազմ չէր, այլ հանցագործություն՝ ուղղված ողջ հայության դեմ։
Ուստի մենք երախտապարտ ենք բոլոր այն նահատակներին, ովքեր ոտքի ելան այդ հանցագործության դեմ»,- ասել է Տեր Մինաս քահանա Մովսիսյանը։
Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Այնուհետև միջոցառմանը հայրենասիրական երաժշտական և բանաստեղծական կատարումներով հանդես եկան Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի սաները, ԱրՊՀ ուսանողները, Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները։

Բնութագրությունը հասանալի չէ

«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ, Արցախյան 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողի ծնող Արմեն Ասրյանը ելույթի իր խոսքում կոչ է արել ազգաբնակչությանը ոտքի կանգնել հանուն հայրենիքի փրկության՝ շարունակելով զավակների սխրագործությունները։
«Շատ դժվար է գտնել բառեր, որ գոնե մի քիչ սփոփեն մեր վիշտն ու ցավը։ Գրեթե 1 տարի է անցել 44-օրյա պատերազմի մղձավանջից, բայց մինչ օրս Արցախում անհայտ են մնում 44 զինծառայողների ճակատագրերը։ Ամեն մի մարտիկ մի տան ճրագ էր, մի տան սյուն, և ինչքան պլաններ ունեինք՝ նրանց հետ կապված։ Ցավը մեծ է, բայց մեր մեջ ուժ պետք է գտնենք և հպարտությամբ քայլենք դեպի առաջ, հիշենք ու մեծարենք նրանց, անմահացնենք նրանց անունները և նրանց կատարած սխրանքները փոխանցենք սերունդներին։ Մենք պետք է մեր փոքրիկ լուման ներդնենք Արցախի հզորացման, զարգացման ու բարգավաճման գործում»,-ընդգծել է Ա. Ասրյանը։
Բնութագրությունը հասանալի չէ
Արցախյան քառօրյա և 44-օրյա պատերազմներում իրենց կյանքը զոհաբերած երկու մարտիկների հայր Միքայել Հաջիյանը ելույթի իր խոսքում ասաց, որ տղաները գնացին՝ հույս ունենալով, որ ծնողները կշարունակեն իրենց սուրբ գործը, որ իրենց զավակները վաղը կշենացնեն մեր երկիրը։
«Ես Արցախի ամենաբազմազավակ հայրն եմ։ Ինչու՞, որովհետև ես միայն Նորայր ու Երվանդ չեմ ունեցել. Արցախի բոլոր նահատակված տղաները իմ զավակներն են, հանուն որոնց հիշատակի՝ մենք պետք է շարունակենք ապրել»,- հորդորել է Մ. Հաջիյանը։
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ՌԴ-ում Ալիևին ասել են՝ եթե ռազմական սադրանքները շարունակի, ռուսական կողմից կոշտ պատասխան կլինի. Բորիս Ավագյան

Շուշեցիներն իրենց անհանգստությունն են հայտնել բնակարանային խնդրի վերաբերյալ. անդրադարձ

ՀՀ կառավարությունը Արցախին կտրամադրի ևս 13.5 մլրդ դրամ

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

Ստեփանակերտի դպրոցների որոշ դասարաններն անցնելու են ուսուցման առկա տարբերակին. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման նոր կարգը

Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է

«ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետները հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք». Պուտին

ԱՀ դատական դեպարտամենտը ծառայության է հրավիրում

Search