Երեկ և այսօր փրկարարական մեկ ջոկատով որոնողական աշխատանքներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1667 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։