Այսօր՝ Սեպտեմբերի17֊ին, Ֆիզկուլտուրնիկի օրվա առթիվ ԱՀ Մարտունի քաղաքում կազմակերպվել է կրոսավազքի մրցույթ։
Մարտունիում կրոսավազքի մրցույթ է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ամարաս» թերթի փոխանցմամբ՝ միջոցառոյմը կազմակերպվել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավարության ու աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի նախաձեռնությամբ և Մարտունու արհեստագործական ուսումնարանի, հ․ 1 դպրոցի, Խնուշինակի համայնքի, ՊԲ N զորամասի 30 վազորդների մասնակցությամբ։
Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի սպորտի գծով գլխավոր մասնագետ Նորայր Աղաջանյանի համապատասխան հրահանգներից հետո 3000 մետր կրոսավազքի մրցույթի մեկնարկը տրվեց Մարտունի քաղաքի մուտքից՝ մինչև Հաղթանակի հրապարակ:
Մրցույթի արդյունքում վազորդներից 1-ին տեղը գրավել է Սերգեյ Ավանեսյանը (արհ․ ուսումնարան), 2-րդ տեղը՝ Արման Օհանյանը (Խնուշինակի համայնք), 3-րդ տեղը՝ Մոնթե Առուշանյանը (Խնուշինակի համայնք), ովքեր շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի կողմից պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով ու նվերներով: