Artsakhpress

Սպորտ

Ֆիզկուլտուրնիկի օրվան նվիրված՝ սեղանի թենիսի մրցումներ անցկացվեցին

Սեպտեմբերի 16-17-ը Ստեփանակերտի Կամավոր ֆիզկուլտուրային մարզական կենտրոնի մարզադահլիճում կազմակերպվել են ֆիզկուլտուրնիկի օրվան նվիրված սեղանի թենիսի մրցումներ:

Ֆիզկուլտուրնիկի օրվան նվիրված՝ սեղանի թենիսի մրցումներ անցկացվեցին

Ֆիզկուլտուրնիկի օրվան նվիրված՝ սեղանի թենիսի մրցումներ անցկացվեցին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, մրցումների պատասխանատու Գրիգոր Առաքելյանը ողջունելի է համարում օրվա կապակցությամբ կազմակերպված մասսայական միջոցառումները:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մրցումներին մասնակցում են Ստեփանակերտի Կամավոր ֆիզկուլտուրային մարզական կենտրոնի և քաղաքապետարանի սպորտդպրոցի սաները՝ 16 տղա և 6 աղջիկ: Տարիքային սահմանափակում չկա: Աղջիկների խմբից առաջին տեղ է զբաղեցրել Անգելինա Մկրտչյանը, երկրորդ տեղ՝ Մարիամ Ամյանը, իսկ երրորդ տեղ՝ Աննա Գրիգորյանը: Տղաների խմբից առաջին հորիզոնականը զբաղեցրել է Վարդան Թովմասյանը, երկրորդ տեղ՝ Արամ Սարգսյանը, իսկ երրորդ տեղ՝ Գոռ Գրիգորյանը: Մրցանակային առաջին, երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մասնակիցները արժանացան պատվոգրերի ու դրամական պարգևների», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գ. Առաքելյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Առաջին մրցանակային տեղը զբաղեցրած Անգելինա Մկրտչյանը ոչ միայն Արցախում է լավ արդյունք գրանցել, այլ նաև Հայաստանում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Շատ ուրախ եմ, որ հաղթել եմ, բայց ինձ համար առաջնայինը մասնակցությունն էր, քանի որ հնարավորություն ունեցա ցույց տալու իմ կարողությունները: Բոլոր մասնակիցներին ցանկանում եմ նորանոր հաղթանակներ և շնորհավորում մասնագիտական օրվա կապակցությամբ», - ասաց Ա. Մկրտչյանը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՍՄՀ նախարարությունը ներկայացրել է 50 հազար դրամ միանվագ դրամական աջակցության շահառուների ցանկը

Քովիդի դեմ պայքարը խստացվում է. որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 13-ից

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Search