Artsakhpress

Քաղաքական

Արցախի նախագահն ընդունել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի  ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին: 

Արցախի նախագահն ընդունել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

Արցախի նախագահն ընդունել է ԵՊՀ ռեկտորի  ժամանակավոր պաշտոնակատարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են բուհական ոլորտում համագործակցության զարգացման հարցեր: Երկրի ղեկավարը ողջունել է նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի կողմից համատեղ Ասկերանի շրջանի Դահրավ համայնքի վարչական տարածքում իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին մասնակցելու ԵՊՀ նախաձեռնությունը՝ այդպիսով ևս մեկ տեղահանված ընտանիքի բնակարանով ապահովելու համար: 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ Երևանի պետական համալսարանը պատրաստվում է  նոր ծրագրեր իրականացնել Արցախի պետական համալսարանի հետ, իսկ «100 տուն Արցախում» նախագծին մասնակցելու գաղափարն առաջին հերթին  հայ ժողովրդի միասնականությունն է խորհրդանշում, և Արցախը հայկական պահելն այլընտրանք չունի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Արցախում կորոնավիրուսից մահվան երկու դեպք է գրանցվել

Արցախից տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն հոկտեմբերի 28-ից. ՀՀ սոցապնախարարություն

Արցախում կորոնավիրուսից 40-ամյա կին է մահացել՝ առանց ուղեկցող հիվանդությունների

Search