Բացահայտվել է ՌԴ Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի տարածքում կրակ բացած անձի ինքնությունը:
Բացահայտվել է ՌԴ Պերմի պետական համալսարանում հրաձգություն իրականացրած անձի ինքնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեին, բուհում հրաձգություն է իրականացրել ուսանողներից մեկը:
Վերջինս վիրավոր է և ձերբակալված: Նշվում է, որ ուսանողը, գտնվելով համալսարանի կորպուսներից մեկի տարածքում, կրակ է բացել մոտակայքում գտնվողների ուղղությամբ: Ձերբակալվածի մասին տեղեկություններ են հավաքվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրի ՆԳՆ հաղորդած տվյալների համաձայն՝ հրաձգության հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել: Նրանց մասին տեղեկությունները ճշտվում են: