Artsakhpress

Քաղաքական

ՀՀ-ն և ՌԴ-ն խորացնում են համագործակցությունը. ստորագրվեցին համաձայնագրեր

 Հայաստանը և Ռուսաստանը ստեղծում են նոր պլատֆորմ՝ տարբեր ծրագրերի շուրջ աշխատելու համար. ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) և Հայաստանի զարգացման ու ներդրումների կորպորացիայի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր:

ՀՀ-ն և ՌԴ-ն խորացնում են համագործակցությունը. ստորագրվեցին համաձայնագրեր

ՀՀ-ն և ՌԴ-ն խորացնում են համագործակցությունը. ստորագրվեցին համաձայնագրեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։Համաձայնագիրը ստորագրվեց «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառման շրջանակում:
Լուսանկարները` Տաթև Դուրյանի
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շեշտեց, որ սա զարգացման ծրագրերի ֆինանսավորման ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակային հզոր համաձայնագիր է:
«Սրանից հետո մենք ակնկալում ենք, որ երբ կհայտնվեն նոր ծրագրեր, մեզ ավելի հեշտ կլինի ֆինանսավորման աղբյուրների շուրջ պայմանավորվել այնպիսի հզոր ֆինանսական գործընկերոջ հետ, ինչպիսին ՌԴ պետական զարգացման կորպորացիան է»,-ասաց նախարարը:
ՌԴ պետական զարգացման կորպորացիայի փոխնախագահ Դանիել Ալգուլյանը նշեց, որ կորպորացիան, որպես պետական կազմակերպություն, արդեն շատ տարիներ համագործակցում է Հայաստանի հետ:
«Մենք արդեն իրականացրել ենք բավականին թվով ծրագրեր: Դրանք իրականացվում էին առանձին, անհատական հիմքերի վրա: Ներկայում մենք ցանկանում ենք համակարգային հիմք ստեղծել Հայաստանի հետ մեր համագործակցության համար: ՀՀ-ն մեզ համար շատ կարևոր տնտեսական գործընկեր է՝ եվրասիական ինտեգրման գործընթացի շրջանակում: Ահա, թե ինչու փոխգործակցության այսպիսի ինտեգրված մոտեցման ստեղծումն, անկասկած, կնպաստի մեր ներքին ապրանքաշրջանառության, ներդրումների աճին»,-նկատեց նա:
Համաձայնագրի շրջանակում ստեղծվում է պլատֆորմ, ինչի արդյունքում կողմերն ավելի սերտ կհամագործակցեն: Ալգուլյանը հավելեց՝ արդեն մեծ թվով գաղափարներ կան, թե ինչի շուրջ պետք է համագործակցեն: Նա խոսեց քաղաքային տնտեսության, դրա զարգացման մասին:
«Հայաստանում մեծ թվով հետաքրքրիր քաղաքային ծրագրեր կան, և մեզ համար ևս հետաքրքիր կլինի դրանցում ինչ-որ կերպ մասնակցություն ունենալ: Մեծ թվով ռուսական ընկերություններ կան, որոնք կցանկանան դա անել»,-ասաց նա:
Ալգուլյանը մատնացույց արեց, թե վերջին տարիներին ինչպես է զարգանում Մոսկվան:
«Ռուսաստանում քաղաքային զարգացման ծրագրերի փորձը բավականին շատ է, և մեծ ուրախությամբ կկիսենք դա»,-ասաց նա:
Համագործակցության համաձայնագիր տորագրվեց նաև «Imagine HUB by Soft» ընկերության և «Սկոլկովո» հիմնադրամ ոչ առևտրային կազմակերպության միջև: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ այդպիսի համագործակցության պայմանավորվածություն ինքը և Сколково-ի տնօրենը ձեռք էին բերել դեռ 2 ամիս առաջ՝ Եկատերինբուրգում:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՍՄՀ նախարարությունը ներկայացրել է 50 հազար դրամ միանվագ դրամական աջակցության շահառուների ցանկը

Քովիդի դեմ պայքարը խստացվում է. որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 13-ից

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

Աջակցության նոր ծրագրով դեկտեմբերին միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրվի սոցիալական որոշ խմբերի

Նախագահը ստորագրել է ««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը և այլ օրենքներ

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Ադրբեջանական կողմի կրակոցներից Արցախի խաղաղ բնակիչ է զոհվել. ՌԴ ՊՆ հայտարարությունը

Search