Artsakhpress

Հասարակական

Կոտրված իրականության բեկորների մեկտեղումը՝ կորուսյալ հայրենիքը վերականգնելու միջոց. Ստեփանակերտում միջազգային գիտաժողով է կայացել

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ԱՀ Ազգային ժողովի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ ԳԱԱ նախաձեռնությամբ կազմակերպվել է միջազգային գիտաժողով՝ նվիրված Արցախի Հանրապետության և Հայաստանի երրորդ Հանրապետության հռչակման 30-ամյակին: Գիտաժողովի աշխատանքների մեկնարկը տրվել է ԱՀ ԱԺ նիստերի դահլիճից:

Կոտրված իրականության բեկորների մեկտեղումը՝ կորուսյալ հայրենիքը վերականգնելու միջոց. Ստեփանակերտում միջազգային գիտաժողով է կայացել

Կոտրված իրականության բեկորների մեկտեղումը՝ կորուսյալ հայրենիքը վերականգնելու միջոց. Ստեփանակերտում միջազգային գիտաժողով է կայացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ գիտաժողովի լիագումար նիստին բացման խոսքով հանդես է եկել  ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը՝ շեշտելով, որ,  չնայած անսովոր պայմաններում ենք նշում Հայաստանի 3-րդ Հանրապետության և Արցախի Հանրապետության անկախության 30-ամյակը, այդուհանդերձ, անկախությունը եղել և լինելու է բացատրագիր ու պատգամ առ այն, որ մեր ինքնությունն անխոցելի է անկախության բարձրագույն արժեքի շնորհիվ:
 
Բնութագրությունը հասանալի չէ«Անկախությունը մեր հոգևոր և գաղափարական ինքնակազմակերպվածությունն է, նրա բարձրագույն դրսևորումը: Պատմաժամանակագրական տարբեր փուլերում մեր պետականությունն անցել է տարբեր փորձություններ՝ Տիգրան Մեծից մինչև Արշակունիներ ու Հայաստանի առաջին Հանրապետություն: Այսօր էլ մենք շարունակում ենք ապրել մեր պետականության համար բախտորոշ օրեր, և ի մի ենք հավաքում մեր կոտրված իրականության բեկորները, որոնցով դեռևս չենք կարող վերականգնել մեր կորուսյալ հայրենիքը, որը չի կարող օտարվել:Մենք համոզված ենք, որ անկախությունը մեր հոգևոր, ինտելեկտուալ, բարոյական, գաղափարական, ուժային և բոլոր մնացած ռեսուրսների կենտրոնացումն ու մեկտեղումն է, դա մեր՝ մեկ ուղղությամբ նայելն է»,- ընդգծել է Լ. Ղարախանյանը:
 
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ողջույնի խոսքը ներկայացրել է Նախագահի մամլո խոսնակ Լուսինե Ավանեսյանը: Երկրի ղեկավարը ողջույնի ուղերձում կարևորել է Արցախում հայ ժողովրդի պատմության 2 վճռորոշ և շրջադարձային իրադարձություններին՝ ՀՀ և ԱՀ հռչակմանը նվիրված միջազգային գիտաժողովի կազմակերպումն ու անցկացումը:
 
Բնութագրությունը հասանալի չէ«30 տարի առաջ Հայաստանն ու Արցախը կատարեցին պատմական ընտրություն՝ հօգուտ ազատ , անկախ և ինքնիշխան  պետության, հօգուտ մեր պապերի հողում խաղաղ ու հանգիստ ապրելու, արարելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու մեր իրավունքի պաշտպանության: Գիտաժողովի ծրագրում ընդգրկված թեմաների բազմակողմանի արծարծումը, հուսով եմ, այս բարդ ռազմաքաղաքական պայմաններում օգնելու է մեզ իրավիճակը խորությամբ հասկանալու և արդյունավետ որոշումներ կայացնելու հարցում»,- ասված էր Նախագահի ուղերձում:
 
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ելույթի իր խոսքում  արժևորել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հռչակման 30֊ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նախաձեռնումն ու կազմակերպումը:
 
Բնութագրությունը հասանալի չէ«Մեր կյանքով ու կենսակերպով  պետք է ամրագրենք ու սրբագրենք Անկախության հռչակագիրը և հրաժարվենք այն ավարտված համարելու մոլորությունից: Արցախի Հանրապետությունը, նրա ժողովուրդն ու համայն հայությունը ամեն օր պետք է բացեն անկախության հռչակագրի կենսահաստատման նոր էջ: 30-ամյա անկախ պետականության դասերի եզրահանգումը մեկն է՝ նոր իրողությունների պրիզմայի տակ Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնականության, ունեցած մարդկային ու նյութական ռեսուրսների մեկտեղում»,- նշել է Ա. Թովմասյանը:
 
Գիտաժողովին օրհնության ու ողջույնի խոսքով հանդես է եկել   Հայ առաքելական եկեղեցու Արցախի Թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և համոզվունք հայտնել, որ անկախությանը նվիրված գիտաժողովը մտորելու, դասեր քաղելու, բացթողումները վեր հանելու, առաջ շարժվելու կամքն ավելի հզորացնելու համար լավագույն առիթ է:
 Բնութագրությունը հասանալի չէ
Լիագումար նիստում զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքումյանը, ԱՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պ.գ.դ., պրոֆեսոր Վահրամ Բալայանը, ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ(Լոնդոն) Ռուբեն Գալչյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր, պ.գ.դ. Ալեքսան Հակոբյանը:
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search