Artsakhpress

Տնտեսական

Ազգային վիճակագրական ծառայությունը հաշվետվություն է ներկայացրել արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտների վերաբերյալ

Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտների հաշվետվություն է ներկայացրել (2021թ. հունվար-օգոստոսին):

Ազգային վիճակագրական ծառայությունը հաշվետվություն է ներկայացրել արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտների վերաբերյալ

Ազգային վիճակագրական ծառայությունը հաշվետվություն է ներկայացրել արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտների վերաբերյալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հաշվետվությունը ներկայացնում ենք ստորև. 
Գյուղատնտեսություն
 
Ըստ վիճակագրական հաշվետվությունների 2021թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված խոշոր եղջերավոր կենդանիների թիվը կազմել է 21.9 հազ. (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 55.7%-ով), խոզերինը` 12.2 հազ. (նվազել է 57.0 %-ով), ոչխարներ և այծերինը` 33.6 հազ. գլուխ (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 47.0%-ով) թռչուններինը` 368.5 հազ. թև (նվազել է` 22.5 %-ով):
Սպանդի համար իրացված կենդանիների և թռչունների կենդանի քաշը կազմել է 48.7 հազ.ց., արտադրվել է կաթ` 181.5 հազ. ց., հավի ձու 13029.3 հազ. հատ, խուզվել է 1109.1ց. բուրդ,արտադրվել է 122.5տ. մեղր: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մսի արտադրությունը նվազել է 33.1 %-ով, կաթինը` 52.4 %-ով, ձվինը` 58.6 %-ով, բրդինը՝ 46.4%-ով, մեղրինը՝ 21%-ով :
Արդյունաբերություն
2021թ.հունվար-օգոստոսին ընթացիկ գներով, արտադրվել է 54.1 մլրդ դրամ արդյունաբերական արտադրանք:
Արդյունաբերական արտադրանքի իրացվելիությունը կազմել է 95.8%, ընդ որում ԱՀ տարածքից դուրս իրացումը կազմել է ընդհանուրի 43.8%-ը:
Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 43.6%, այդ թվում հանքագործական արդյունաբերությունում և բացահանքերի շահագործման ոլորտում 28.9%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում՝ 52.4%, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում` 74.8%, մշակող արդյունաբերությունում` 64.9 %:
Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը 2021թ. հունվար- օգոստոսին ըստ ոլորտների հետևյալն է.
Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում- 49.7%
Մշակող արդյունաբերություն –26.9%
Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում – 22.6%
Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում - 0.8%:
Շինարարություն
2021թ.հունվար- օգոստոսին Արցախում կատարվել է 36839.3 մլն դրամի շինարարություն` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 8.5 %-ով ավել:
Իրականացված շինարարության շուրջ 14.8%-ը կազմակերպությունների, 39.5 %-ը մարդասիրական օգնության, 42.3 %-ը` պետական բյուջեի միջոցներով է ֆինանսավորվել:
Ըստ տնտեսական գործունեության տեսակների շինարարության 42.6%-ը բաժին է ընկել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը, 23.4 %-ը՝ փոխադրումներին և պահեստային տնտեսությանը, 12.5 %-ը՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՍՄՀ նախարարությունը ներկայացրել է 50 հազար դրամ միանվագ դրամական աջակցության շահառուների ցանկը

Քովիդի դեմ պայքարը խստացվում է. որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 13-ից

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

Աջակցության նոր ծրագրով դեկտեմբերին միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրվի սոցիալական որոշ խմբերի

Նախագահը ստորագրել է ««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը և այլ օրենքներ

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Ադրբեջանական կողմի կրակոցներից Արցախի խաղաղ բնակիչ է զոհվել. ՌԴ ՊՆ հայտարարությունը

Search