Artsakhpress

Միջազգային

Վաշինգտոնն ու Լոնդոնը փորձում են մեղմացնել Փարիզի հետ լարվածությունը

ԱՄՆ նախագահ Բայդենն ու Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը փորձում են հարթել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ավստրալիա եռակողմ համաձայնագրից հետո ստեղծված լարվածությունը Ֆրանսիայի հետ:

Վաշինգտոնն ու Լոնդոնը փորձում են մեղմացնել Փարիզի հետ լարվածությունը

Վաշինգտոնն ու Լոնդոնը փորձում են մեղմացնել Փարիզի հետ լարվածությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
ԱՄՆ նախագահը խնդրել է հեռախոսազրույց ունենալ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ: Երկու երկրի ղեկավարները մտադիր են քննարկել այն խնդիրը, որը ռազմավարական ճգնաժամ է ստեղծել ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև: Եռակողմ համաձայնագրի հետևանքով Ավստրալիան Ֆրանսիայի հետ խզեց սուզանավերի մատակարարման պայմանագիրը և նմանատիպ պայմանագիր կնքեց Միացյալ Նահանգների հետ:
Այդ քայլի պատճառով Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Վաշինգտոնից և Կանբերայից հետ կանչեց Ֆրանսիայի դեսպաններին՝ խորհրդակցություններ անցկացնելու պատճառաբանությամբ:
Լարվել են նաև ֆրանս-բրիտանական հարաբերությունները, չնայած վարչապետ Ջոնսոնը սեր է խոստովանել Փարիզին: Չեղարկվել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներ Ֆլորենս Պառլիի և Բեն Ուոլեսի հանդիպումը, որը պետք է կայանար այս շաբաթ՝ հաղորդում է The Guardian-ը:
Հրատարակության տվյալներով՝ Ուոլեսը և Փարլին պետք է երկկողմ հանդիպում անցկացնեին Լոնդոնում և ելույթ ունենային ֆրանս-բրիտանական խորհրդի վերլուծական կենտրոնի երկօրյա միջոցառմանը: Այդ անկախ կազմակերպությունը ստեղծվել է 1972 թվականին երկու պետության միջև կապերն ամրապնդելու նպատակով:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՍՄՀ նախարարությունը ներկայացրել է 50 հազար դրամ միանվագ դրամական աջակցության շահառուների ցանկը

Քովիդի դեմ պայքարը խստացվում է. որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 13-ից

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

Աջակցության նոր ծրագրով դեկտեմբերին միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրվի սոցիալական որոշ խմբերի

Նախագահը ստորագրել է ««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը և այլ օրենքներ

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Ադրբեջանական կողմի կրակոցներից Արցախի խաղաղ բնակիչ է զոհվել. ՌԴ ՊՆ հայտարարությունը

Search