Artsakhpress

Սփյուռք

Ժնևում Հայաստանի անկախության տարեդարձն ու Խաղաղության միջազգային օրը կնշվեն մեծ համերգով

Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության և Խաղաղության միջազգային օրվա առթիվ «Musika» ասոցիացիան նախաձեռնել է համերգային երեկո, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին Ժնևի հայտնի Ալամբրա սրահում:

Ժնևում Հայաստանի անկախության տարեդարձն ու Խաղաղության միջազգային օրը կնշվեն մեծ համերգով

Ժնևում Հայաստանի անկախության տարեդարձն ու Խաղաղության միջազգային օրը կնշվեն մեծ համերգով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Համերգին ելույթ կունենան աշխարհում հեղինակություն վայելող երաժիշտներ Լևոն Մինասյանը (դուդուկ) և Դաֆեր Յուսեֆը (ուդ և վոկալ) իրենց խմբերով:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Musika» ասոցիացիայի պրոդյուսեր Անի Գասպարյանն ասաց, որ երաժիշտները հանդես կգան նաև համատեղ կատարումներով՝ հնչեցնելով Կոմիտասի, Սայաթ-Նովայի և այլ հեղինակների ստեղծագործություններ:
«Հանդիսատեսը կկարողանա ճանապարհորդել Միջին Արևելքի երաժշտական պատմության միջով՝ ականատես լինելով մշակութային երկխոսության: Վերջին ժամանակներում Միջին Արևելքի ամբողջ տարածքը զերծ չմնաց աշխարհաքաղաքական ընդհարումներից, և բավական անհանգստացնող իրադարձությունները մեզ հանգեցրին այն մտքին, որ միայն երաժշտության և արվեստի միջոցով հնարավոր կլինի հաշտեցնել, երկխոսել ու ճանապարհ գտնել դեպի խաղաղություն»,- ընդգծեց Անի Գասպարյանը:
Նա ասաց, որ Լևոն Մինասյանը ամբողջ աշխարհում ներկայացնում է Հայաստանը խորհրդանշող դուդուկը և բազմաթիվ հայտնի ֆիլմերի երաժշտության հեղինակ է: Երաժիշտը հանդես է եկել այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Սթինգը և այլք: Իսկ Դաֆեր Յուսեֆը ուդ է նվագում և երգում: Յուսեֆն ինքնուս երաժիշտ է, երգահան և հանդես է գալիս տարբեր ոճերում: Անի Գասպարյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ Յուսեֆի խմբում է նվագել նաև Տիգրան Համասյանը: Խմբի համերգները մշտապես մեծ բավականություն են պատճառել հանդիսատեսին: Այս համերգին նա համագործակցելու է նորվեգացի հայտնի կիթառահար Էիվինդ Արսեթի հետ:
Անի Գասպարյանի խոսքով՝ երեկոյին ելույթ կունենան նաև Ժնևի կոնսերվատորիայի ուսանողները. «Նրանք կկատարեն գործեր հայկական ժողովրդական երգերի մոտիվներով: Ինձ համար հուզիչ է, որ ուսանողները հայ չեն, սակայն այդքան մաքուր ու գեղեցիկ են մատուցում մեր երաժշտությունը»,- խոստովանեց պրոդյուսերն ու տեղեկացրեց, որ համերգին ներկա կլինեն Ժնևում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, այլ պաշտոնյաներ, հայ և օտարազգի երաժշտասերներ: Երեկոն լուսաբանվելու է շվեյցարական մեդիահարթակներում:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search