Artsakhpress

Միջազգային

«Այս տասնամյակի մարտահրավերների հաղթահարումը կորոշի մարդկության ամբողջ ապագան». Բայդենը նախագահի պաշտոնում առաջին անգամ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ԳՎ-ում

Կլիմայի ճգնաժամի, նոր կորոնավիրուսային համավարակի հաղթահարումը և այս տասնամյակի այլ մարտահրավերները կորոշեն մարդկության ամբողջ ապագան:

«Այս տասնամյակի մարտահրավերների հաղթահարումը կորոշի մարդկության ամբողջ ապագան». Բայդենը նախագահի պաշտոնում առաջին անգամ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ԳՎ-ում

«Այս տասնամյակի մարտահրավերների հաղթահարումը կորոշի մարդկության ամբողջ ապագան». Բայդենը նախագահի պաշտոնում առաջին անգամ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ԳՎ-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, գրում  է The Guardian-ը, այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի իր ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Սա անհետաձգելի ընտրություն է, որի առջև մենք կանգնած ենք աշխարհի համար որոշիչ տասնամյակի նախաշեմին. տասնամյակ, որը բառացիորեն կսահմանի մեր ապագան: Որպես գլոբալ համայնք, մենք բախվում ենք հրատապ և մոտալուտ ճգնաժամերի, բայցև ահռելի հնարավորություններ են բացվում մեզ համար», - ասել է Բայդենը: 
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն իր ուշադրությունը «անցյալի պատերազմներից» տեղափոխում է ներկայիս խնդիրների վրա, ներառյալ կիբերանվտանգությունը և մարդու իրավունքները, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարը:
«Անցյալի պատերազմների դեմ պայքարելու փոխարեն, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում և մեր միջոցները տրամադրում ենք դիմակայելու մարտահրավերներին, որոնցից կախված է մեր հավաքական ապագան», - ասել է նա:
ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականության մեջ ապավինելու է բազմակողմ ինստիտուտներին, աշխարհը պետք է աշխատի միասին, նշել է ԱՄՆ ղեկավարը:
«Քանի որ ԱՄՆ-ն իր ուշադրությունը կենտրոնացնում է աշխարհի առաջնահերթությունների և տարածաշրջանների վրա, ինչպիսիք են Հնդկական և Խաղաղ օվկիանոսները, որոնք այսօր և վաղը ամենակարևորն են, մենք դա կանենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ` բազմակողմ կառույցներում, ինչպիսին է ՄԱԿ-ը», - ասել է նա:
Բայդենի խոսքով՝  ԱՄՆ-ն վերականգնում և վերափոխում է աշխատանքը դաշնակիցների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ:
ԱՄՆ ներկայիս վարչակազմը մտադիր է համաշխարհային բեմում ռազմական ուժ կիրառել  միայն որպես վերջին միջոց, հավաստիացրել է Բայդենը:
«ԱՄՆ ռազմական ուժը պետք է լինի վերջին միջոցը, այլ ոչ թե առաջինը: Չի կարելի ուժ կիրառել աշխարհում առկա ցանկացած խնդրի լուծման համար»,-նշել է ղեկավարը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները չի ձգտում «սառը պատերազմ» սկսել և չի ցանկանում աշխարհը տեսնել՝ բաժանված «կոշտ բլոկների»:
Բայդենը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները լիովին պատրաստ է վերադառնալ Իրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին՝ սպասելով Թեհրանի նմանատիպ վերաբերմունքին: 
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները ձգտում է Կորեական թերակղզու «ամբողջական ապամիջուկայնացման», «կոնկրետ առաջընթացի» և «շոշափելի պարտավորությունների» այս ոլորտում: Միացյալ Նահանգները հավատարիմ է «լուրջ և կայուն» դիվանագիտական աշխատանքին՝ Հյուսիսային Կորեայի  միջուկային խնդրի լուծման համար, վստահեցրել է Բայդենը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Արցախից տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն հոկտեմբերի 28-ից. ՀՀ սոցապնախարարություն

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Արցախում կորոնավիրուսից մահվան երկու դեպք է գրանցվել

Ադրբեջանցիները հափշտակել են Ճարտար քաղաքի բնակչի 32 կովն ու 13 հորթը. ՔԿ

Search