Artsakhpress

Քաղաքական

Ես միշտ լինելու եմ հայ ժողովրդի կողքին․Ադամ Շիֆը շնորհավորել է ՀՀ Անկախության օրը

Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։

Ես միշտ լինելու եմ հայ ժողովրդի կողքին․Ադամ Շիֆը շնորհավորել է ՀՀ Անկախության օրը

Ես միշտ լինելու եմ հայ ժողովրդի կողքին․Ադամ Շիֆը շնորհավորել է ՀՀ Անկախության օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Facebook-ի պաշտոնական էջում Շիֆը նշել է՝ Հայաստանի անկախության ճանապարհը հեշտ չէր, բայց հայերն ապացուցին, որ վերապրողներ են։
 
Հիշեցրել է՝ հայ ժողովուրդն անցել է պատերազմի և Ցեղասպանության միջով, հաղթահարել այդ արհավիրքները, միավորվել՝ հանուն ընտանիքների և ժողովրդի համար լավ ապագա կերտելու։
 
Շիֆն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներում հայկական ծագմամբ ամերիկացիները շարունակում են պետական ամբողջ համակարգի կարևոր մաս կազմել՝ իրենց ներդրումն ունենալով բոլոր ոլորտներում՝ կառավարությունից, իրավունքից, արվեստից և կրթությունից մինչև գիտություն, բժշկություն և ճարտարագիտություն։
 
«Նշելով այս տարեդարձը՝ մենք պետք է կրկին նվիրվենք Հայաստանի և Արցախի համար պահպանվող սպառնալիքներին դիմակայելուն, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղում վեցշաբաթյա պատերազմի մեկամյա տարելիցի մոտենալուն զուգընթաց»,- գրել է Շիֆը։
 
ԱՄՆ կոնգրեսականն ընդգծել է՝ միշտ լինելու է հայ ժողովրդի կողքին և շարունակելու է հավատարիմ մնալ Միացյալ Նահանգների, Հայաստանի և ազատ ու անկախ Արցախի միջև կապերի խորացմանը։
 
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

«Նախընտրել եմ Արցախ վերադառնալ ու շենացնել հայրենիքս». Հադրութից տեղահանված և Հաթերքում հաստատված բնակիչ (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել

Արցախից տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն հոկտեմբերի 28-ից. ՀՀ սոցապնախարարություն

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Արցախում կորոնավիրուսից մահվան երկու դեպք է գրանցվել

Ադրբեջանցիները հափշտակել են Ճարտար քաղաքի բնակչի 32 կովն ու 13 հորթը. ՔԿ

Search