«Կապավոր» ՍՊԸ-ն աշխատակիցների կարիք ունի։
Շինարարական ընկերությունն աշխատանքի է հրավիրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրեցին ԱՀ Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ ընկերությունն ունի թափուր տեղեր հետևյալ մասնագիտություններով և աշխատանքային պայմաններով. Մեքենագետներ՝ էքսկավատորավարներ, գլդոնի վարողներ. աշխատավարձը՝ օրական 9000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 30:
Բանվորներ. աշխատավարձը՝ օրական 6000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 70:
Պատշարներ. աշխատավարձը՝ քառակուսի մետրի համար՝ օրական 2500-3000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 10:
Բետոնային հիմքերի և բետոնով աշխատելու վարպետներ. աշխատավարձը՝ քառակուսի մետրի համար՝ օրական 9000-14000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 10:
Գյաջի և սվաղի վարպետներ. աշխատավարձը՝ քառակուսի մետրի համար՝ օրական 1200-1500 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 10:
Բանվոր – փոցխագործներ. աշխատավարձը՝ օրական 8000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 10:
Եռակցող վարպետներ. աշխատավարձը՝ օրական 8000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 5:
Էլեկտրագործներ. աշխատավարձը՝ օրական 8000 դրամ, թափուր հաստիքների քանակը՝ 5:
Շինարարական աշխատանքները կատարվում են ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ, Հովսեփավան և Աստղաշեն գյուղերի մերձակայքում:
Հնարավոր է սնունդով և կացարանով ապահովում, առանձին դեպքերում՝ նաև ճանապարհափոխադրում:
Աշխատանքի ընդունվել ցանկացողները կարող են դիմել ք.Ստեփանակերտ, Աջափնյակ 2 հասցեով կամ զանգահարել 047 94 90 35, +374 41 22 18 18 հեռախոսահամարներին։ Էլ. Հասցե՝ Itd@kapavor.am, m.hakobjanyan@kapavor.am։