Artsakhpress

Վերլուծական

ԵՄ-ը կոչ է արել Իրանի ԱԳՆ ղեկավարին վերսկսել բանակցությունները Թեհրանի միջուկային թղթապանակի վերաբերյալ

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը կոչ է արել Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանին վերսկսել բազմակողմ բանակցությունները Թեհրանի միջուկային թղթապանակի վերաբերյալ:

ԵՄ-ը կոչ է արել Իրանի ԱԳՆ ղեկավարին վերսկսել բանակցությունները Թեհրանի միջուկային թղթապանակի վերաբերյալ

ԵՄ-ը կոչ է արել Իրանի ԱԳՆ ղեկավարին վերսկսել բանակցությունները Թեհրանի միջուկային թղթապանակի վերաբերյալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է News.am-ը։
ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հաստատել է, որ կողմերը քննարկել են այդ թվում իրավիճակը Իրանի միջուկային ծրագրի շուրջ։
«Ինչ վերաբերում է Բորելին, ապա, այո, մենք խոսել ենք Իրանի մասին։ Ես կարծես հիշատակել եմ այն մասին, որ Բորելը տեսնվել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ այսօր ավելի վաղ։ Հասկանալի է՝ մենք բոլորս շահագրգռված ենք, որպեսզի վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ դա նրա ազդանշանն էր իրանցիներին, եւ մենք դա գնահատեցինք»,- ասել է դիվանագետը։
Հարցին, թե կարող է արդյոք Նյու Յորքում տեղի ունենալ ամերիկյան եւ իրանական արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում, ներկայացուցիչը չի պատասխանել։
«Ինչ վերաբերում է իրանցիներին, այս երեկո հայտարարելու բան չկա, ներկա պահին ոչինչ նախանշված չէ»,- ասել է ճեպազրույցը վարողը։
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր, որ ամերիկյան վարչակազմը տրամադրված է, որ Վիեննայում քննարկվի Թեհրանի միջուկային թղթապանակը, այլ ոչ թե այդ նպատակով կայանա Բլինքենի հանդիպումն Աբդոլահիյանի հետ։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՍՄՀ նախարարությունը ներկայացրել է 50 հազար դրամ միանվագ դրամական աջակցության շահառուների ցանկը

Քովիդի դեմ պայքարը խստացվում է. որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 13-ից

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

Աջակցության նոր ծրագրով դեկտեմբերին միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրվի սոցիալական որոշ խմբերի

Նախագահը ստորագրել է ««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը և այլ օրենքներ

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Ադրբեջանական կողմի կրակոցներից Արցախի խաղաղ բնակիչ է զոհվել. ՌԴ ՊՆ հայտարարությունը

Search