Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կազմակերպվել է «Կորպուս հետազոտություններ և թվայնացում» նախագծի շնորհանդեսը

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում կայացել է «Կորպուս հետազոտություններ և թվայնացում» նախագծի շնորհանդեսը:

Ստեփանակերտում կազմակերպվել է «Կորպուս հետազոտություններ և թվայնացում» նախագծի շնորհանդեսը

Ստեփանակերտում կազմակերպվել է «Կորպուս հետազոտություններ և թվայնացում» նախագծի շնորհանդեսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացման խոսքով հանդես է եկել Մեսրոպ Մաշտոց համալսարանի պրոռեկտոր  Ալիսիա Բաղդասարյանը:

«Հայերենի թվայնացման իրողությունը Հայաստանի և Արցախի բուհական համակարգում նորություն է և շատ կարևոր է լեզվի զարգացման գործում:

Բնութագրությունը հասանալի չէ

Սեպտեմբերի 6-20-ը մեր համալսարանում հայտարարել էինք հայերենի մեքենայական թարգմանության դատասետի խմբագրման օրեր, և անգլերենի բոլոր դասերը տրամադրել ենք դրան: Ինչպես միշտ, մեր համալսարանը նախաձեռնող է նորի վերհանման գործում: Եվ, բնականաբար, այս անգամ ևս այն առաջնային դերում է»,- նշեց Ա. Բաղդասարյանը:

Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բ. գ. թ. Օտար լեզուների ամբիոնին կից «Կորպուս հետազոտություններ և թվայնացում» նախագծի համակարգող Դիանա Մովսիսյանը ներկայացրեց նախաձեռնության սկիզբը, ընթացքն ու հետագա անելիքները: «Ուղիղ մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 23-ին, օտար լեզուների ամբիոնը նախաձեռնեց «Կորպուս հետազոտություններ և թվայնացում» նախագիծը։

Մենք մեր երևանյան գործընկերների հետ որոշակի աշխատանքներ ենք ձեռնարկել: Սակայն մեկ շաբաթ հետո տեղի ունեցավ չարաբաստիկ պատերազմը: Պատերազմից հետո մենք չկոտրվեցինք, մեր մեջ ուժ գտանք, և որոշեցինք շարունակել այս կարևոր նախաձեռնությունը՝ ավելի մեծ ոգևորությամբ, որովհետև լեզվի թվայնացումը 21-րդ դարում նաև անվտանգային նշանակություն ունի: Եվ մենք պատրաստ ենք օր առաջ ընդհանրացնել այս մեծ նախաձեռնությունը: Այս մեկ տարվա ընթացքում մենք իրականացրել ենք ձայնի սինթեզ, խոսքի ճանաչման, մեքենայական թարգմանության նախագծեր, և հայերենի Big Date:

Բնութագրությունը հասանալի չէ

Ձայնի սինթեզի միջոցով հայերեն տեքստն ընթերցվում է համապատասխան հարթակում: Մեքենայական թարգմանության միջոցով հայերեն տեքստը ընթերցվում է արհեստական ձայնով: Խոսքի ճանաչումը հայերեն խոսքը մեքենայական թարգմանության և արհեստական բանականության ծրագրերի մշակման արդյունքում փոխակերպվում է տեքստի: Ձայնային կորպուսը հավաքագրված լեզվական շտեմարան է, որը պարունակում է մեծ թվով տեքստեր, սակայն այդ տեքստերը համադրված են համապատասխան ձայնագրությունների հետ: Արդյունքում մենք հավաքագրել ենք մոտ 500 ժամ ձայնագրություն, որը կազմում է 200 000 տող, և որտեղ բառերի և բառաձևերի քանակը 3 600 000 է: Նշանակում է, որ մեկ տողը միջինում պարունակում է 18 բառ»,- պատմել է Դ. Մովսիսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նա կոչ է արել Արցախի բուհերին և դպրոցներին միանալ այդ համահայկական արշավին։ Միջոցառման վերջում տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բ. գ. թ. Օտար լեզուների ամբիոնին կից «Կորպուս հետազոտություններ և թվայնացում» նախագծի համակարգող Դիանա Մովսիսյանը, Օտար լեզվի ամբիոնի վարիչ Գայանե Գրիգորյանը, Օտար լեզվի ամբիոնի դասախոս, որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ալվինա Ներսիսյանը պատասխանել են ուսանողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search