Artsakhpress

Քաղաքական

ԱԺ 3 խմբակցություն հայտարարություն է տարածել

Արցախի ԱԺ «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները հայտարարություն են տարածել:

ԱԺ 3 խմբակցություն հայտարարություն է տարածել

ԱԺ 3 խմբակցություն հայտարարություն է տարածել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հայտարարության մեջ ասվում է.

«Անցյալ տարվա ավերիչ պատերազմից հետո հայկական երկու հանրապետություններում սեպտեմբերի 2-ի և սեպտեմբերի 21-ի պետական տոները լավագույն առիթ էին մեր ժողովրդին ու աշխարհին փոխանցելու հանրությանը հուզող հիմնախնդիրների լուծման հնարավորությունների և Արցախի ու Հայաստանի միջև կապերի  անխախտելիության մասին սպասված ուղերձները:

Բայց, ինչպես կանխատեսելի էր Հայաստանի ու Արցախի գործող իշխանություններից, ամեն ինչ
կատարվել է ի վնաս հոգեբանական բարդ վիճակում գտնվող հանրությանը ճգնաճամից դուրս բերելու համար: Երևանի կենտրոնական հրապարակում սեպտեմբերի 21-ի երեկոյան կազմակերպած, իրենց իսկ բնորոշմամբ, «գունագեղ միջոցառման» իրականացումն այն դեպքում, երբ առկա էր հանրային հիմնավորված դժգոհություն, խոսում է այն մասին, որ օրվա իշխանությունների համար «ասածից հետ չկանգնելու» տղայական մոտեցումն ավելի նախապատվելի տեղ ունի, քան պետականամետ վարքագիծը:

Հանրության համար զարմանալի էր այն դիրքորոշումը, որ նա արտահայտվեց սեպտեմբերի 2-ին, երբ համապատասխան հրավերների առկայության պարագայում այդպես էլ Հայաստանի բարձրագույն ղեկավար կազմից որևէ պաշտոնյա ներկա չգտնվեց համահայկական նշանակություն ունեցող Արցախի Հանրապետության օրվա միջոցառումներին և Ստեփանակերտ ժամանեց միայն խորհրդարանական պատվիրակությունը: Սպասելի էր, որ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար, ինչպես նախորդ տարիներին, հրավեր ուղարկվեր Արցախի խորհրդարանական պատվիրակությանը, սակայն այս պարագայում ևս արհամարհվել են արարողակարգային պահանջները:

Պետականության ավանդույթներն ամրապնդելու ընձեռված հնարավորությունները մերժելով՝ ՀՀ գործող իշխանությունները կասկածի տակ են դնում Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը:

Նման վերաբերմունքը, մինչ այդ նկատված թերացումների հետ մեկտեղ, հղի է լուրջ վտանգներով և, անկախ դրդապատճառներից, էապես վնասում է միջազգային ճանաչման ձգտող Արցախի Հանրապետության վարկանիշին, ինչպես նաև բացասական ազդակներ հաղորդում կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային կառույցներին»:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Search