Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտում մեկնարկել է շախմատի անհատական առաջնության կիսաեզրափակիչ փուլը

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ԱՀ շախմատի ֆեդերացիայի և ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Շախմատի Կենտրոնական տանը մեկնարկեց շախմատի անհատական առաջնության կիսաեզրափակիչ փուլը:

Ստեփանակերտում մեկնարկել է շախմատի անհատական առաջնության կիսաեզրափակիչ փուլը

Ստեփանակերտում մեկնարկել է  շախմատի անհատական առաջնության կիսաեզրափակիչ փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Ջիվան Հայրապետյանի խոսքով՝ կիսաեզրափակիչ փուլին հրավիրվել են բոլոր այն ուժեղագույն շախմատիստները, ովքեր ունեն բարձր վարկանիշներ և այս տարիների ընթացքում վաստակել են առաջնությանը մասնակցելու իրավունքը:
 
Բնութագրությունը հասանալի չէ«Առաջնության նպատակն է Արցախում մասսայականացնել շախմատը, ինչպես նաև ի հայտ բերել 9 ուժեղագույն շախմատիստներին, որոնք կմասնակցեն ԱՀ շախմատի անհատական առաջնության եզրափակիչ փուլին», - ընդգծեց Ջ. Հայրապետյանը:
 
Շախմատի առաջնության գլխավոր մրցավար Հակոբ Ավագյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կիսաեզրափակիչ փուլը անց է կացվելու սեպտեմբերի 23-29-ը՝ դասական շախմատի կանոններով, շվեյցարական մրցակարգով, 7 խաղափուլով:
 
Բնութագրությունը հասանալի չէ«Կիսաեզրափակչին մասնակցում են 24, ընդ որում՝ Ստեփանակերտ քաղաքից՝ 20, իսկ շրջաններից 4 շախմատիստներ: Յուրաքանչյուր մարզիկին տրվելու է 40 րոպե 30 վայրկյան մինչև խաղի ավարտը: Յուրաքանչյուր օր կխաղարկվի 1 խաղափուլ», - ասաց  Հ. Ավագյանը:
 
Շախմատի անհատական առաջնության կիսաեզրափակիչ փուլի բացման արարողությանը մասնակցեց  նաև  ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը:
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Search