Artsakhpress

Քաղաքական

Արցախի Հանրապետության ճանաչումն ավելի լուրջ աշխատանք է պահանջում. ԱՀ Նախագահի խոսնակի արձագանքը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք՝ «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններն այսօր հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես նշել են, որ ԱՀ և ՀՀ Անկախության օրերի միջոցառումներին արհամարհվել են արարողակարգային պահանջները՝ դրանով կասկածի տակ դնելով Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը:

Արցախի Հանրապետության ճանաչումն ավելի լուրջ աշխատանք է պահանջում. ԱՀ Նախագահի խոսնակի արձագանքը

Արցախի Հանրապետության ճանաչումն ավելի լուրջ աշխատանք է պահանջում. ԱՀ Նախագահի խոսնակի արձագանքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ն այս առթիվ  ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին հարցեր է հղել , որոնք ներկայացնում ենք ստորև.
 
-Տիկի՛ն Ավանեսյան, այսօր ԱԺ երեք խմբակցությունները հայտարարություն են տարածել, որտեղ նշվում է, որ ՀՀ Անկախության միջոցառումներին ԱՀ իշխանությունները պատշաճ ներկայացված չեն եղել: Արդյո՞ք ԱՀ նախագահը   չի հրավիրվել։
 
-Արցախի Հանրապետության նախագահը սեպտեմբերի 21-ին ՀՀ Կառավարության կողմից հրավիրված է եղել Անկախության տոնի բոլոր միջոցառումներին, սակայն գերադասել է այցելել  միայն Եռաբլուր զինվորական պանթեոն։ Ի դեպ, Նախագահի հետ Եռաբլուր է այցելել նաև  ԱՀ ԱԺ նախագահ պարոն Արթուր Թովմասյանը: Մնացած միջոցառումներին չմասնակցելու հարցը նախապես համաձայնեցվել է արարողակարգային մակարդակում:
 
-Հայտարարության մեջ նշվում է նաև, որ տոնական միջոցառումներին չմասնակցելը էապես վնասում է միջազգային ճանաչման ձգտող Արցախի Հանրապետության վարկանիշին, ինչպես նաև բացասական ազդակներ հաղորդում կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային կառույցներին: Համաձա՞յն եք նշված տեսակետի հետ:
 
- Որևէ գնահատական չեմ ուզում տալ։ Կարծում, որ Արցախի Հանրապետության ճանաչումը ավելի լուրջ աշխատանք է պահանջում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցություների վերականգնման և միջազգային կապերի ամրապնդման առումով, իրականում, հայկական բոլոր քաղաքական ուժերի ջանքերի համատեղում պետք է լինի։

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search