Artsakhpress

Միջազգային

Էրդողանը ԱՄՆ-ում հայտարարել է, որ Անկարան չի հրաժարվելու ռուսական S-400-ներից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորք կատարած այցելության ընթացքում, ի թիվս բազմաթիվ հարցերի, խոսել է նաև ամերիկյան F-35 կործանիչների և Ռուսաստանից գնված S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մասին, որոնց հետ կապված գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել ԱՄՆ-Թուրքիա ահարաբերություններում:

Էրդողանը ԱՄՆ-ում հայտարարել է, որ Անկարան չի հրաժարվելու ռուսական S-400-ներից

Էրդողանը ԱՄՆ-ում հայտարարել է, որ Անկարան չի հրաժարվելու ռուսական S-400-ներից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Էրդողանը պնդել է, որ ԱՄՆ-ն  «անշնորհակալ» դիրքորոշում է որդեգրել այս հարցում և որպես F-35-ների չտրամադրման պատճառ առաջ է քաշել այն հանգամանքը, որ Թուրքիան Ռուսաստանից գնել է ՀՕՊ համակարգեր: Ըստ Էրդողանի՝ ԱՄՆ-ի նման դիրքորոշումը «սխալ է թե՛ դիվանագիտական, թե՛ միջպետական հարաբերությունների տեսանկյունից», գրում է ermenihaber-ը։
Էրդողանը նորից նշել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի վերաբերյալ գործընթացն ավարտված է և չնայած բոլոր ճնշումներին՝ Թուրքիան չի հրաժարվելու դրանցից:

Էրդողանը ԱՄՆ-ի նախկին և ներկա իշխանությունների համեմատությունն է արել։ «Ես լավ աշխատել եմ Բուշ կրտսերի, Օբամայի և Թրամփի հետ, բայց չեմ կարող ասել, որ մենք Բայդենի հետ լավ ենք սկսել»:
Էրդողանը դժգոհություն է հայտնել, որ Բայդենի վարչակազմը ռազմական աջակցություն է ցուցաբերել Սիրիայի քրդական ուժերին, որոնց ԱՄՆ-ն համարում է ահաբեկչական:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Պուտին. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորը ռուս խաղաղապահներն են

Search