Artsakhpress

Քաղաքական

Մենք պետք է համախմբվենք և դիմադրենք թշնամու կողմից ինֆորմացիոն դաշտ նետված ռումբին. փորձագետ

Վերջերս թշնամու կողմից սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել, թե իբր արցախցիները պետք է լքեն իրենց բնակավայրերը՝ իրենց իսկ անվտանգությունից ելնելով:

Մենք պետք է համախմբվենք և դիմադրենք թշնամու կողմից ինֆորմացիոն դաշտ նետված ռումբին. փորձագետ

Մենք  պետք է համախմբվենք և դիմադրենք թշնամու կողմից ինֆորմացիոն դաշտ նետված ռումբին. փորձագետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մեկնաբանելով իրավիճակը՝ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ռազմական փորձագետ Վլադիմիր Հարությունյանը նշել է, որ թշնամին հոգեբանական պատերազմի մեծ արշավ է սկսել:

«Եթե արցախցիները կարևորություն տան թշնամու կեղծ տեղեկություններին, աշխարհագրությունն անընդհատ ընդլայնվելու է: Հաշվի առնելով տիրող ոչ կայուն քաղաքական իրավիճակը՝ թշնամին առիթից օգտվում է հասարակությանը պառակտելու և շերտերի բաժանելու նպատակով: Եթե մեր հասարակության մեջ արմատավորվեցին այդ կասկածները, դրանք կզարգանան, և թշնամին կունենա այն լսարանը, որի միջոցով էլ կփորձի ազդել մեզ վրա իր համար ցանկալի տեղեկություններով՝ տրամադրություններ փոխելու համար:

Արցախցիները չպետք է նպաստեն նման կեղծ նյութերի տարածմանը՝ թշնամու ջրաղացին ջուր լցնելով: Մենք պետք է համառ և միասնական լինենք, համախմբվենք և ռազմական, քաղաքական փորձագետների, մտավորականների հետ ամուր ճակատով դիմադրենք թշնամու կողմից ինֆորմացիոն դաշտ նետված ռումբին», - ասաց Վ. Հարությունյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ովքեր կարող են մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը, ինչ քայլերի պետք է հետևել․ ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

«Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Օնիկ Հովսեփյանի հիշատակին հուշաղբյուր և խաչքար է կանգնեցվել (լուսանկարներ)

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Search