Սեպտեմբերի 25-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, սպասվում է անձրև:
Առաջիկա օրերի եղանակն Արցախում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը կգրանցվի +11+16 ջերմաստիճան, ցերեկը՝ +22 +27 աստիճան: Սեպտեմբերի 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին կեսօրից հետո սպասվում է անձրև: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-ին, 28-29-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 27-ին կբարձրանա 2 աստիճանով: