Artsakhpress

Միջազգային

Բարսելոնայում բողոքի ակցիա է սկսվել Իտալիայում Պուչդեմոնի «անօրինական» ձերբակալության դեմ

Իսպանիայի Կատալոնիայի ինքնավար համայնքի անկախության կողմնակիցները հանրահավաք են անցկացրել Բարսելոնայում՝ դեմ հանդես գալով Իտալիայում Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի կալանավորմանը, հայտնում է Կատալոնիայի Ազգային ժողովը Twitter-ում: 

Բարսելոնայում բողոքի ակցիա է սկսվել Իտալիայում Պուչդեմոնի «անօրինական» ձերբակալության դեմ

Բարսելոնայում բողոքի ակցիա է սկսվել Իտալիայում Պուչդեմոնի «անօրինական» ձերբակալության դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Ակցիան իրականացնում են Կատալոնիայի Ազգային ժողովը և Omnium Cultural հասարակական կազմակերպությունները, որոնք ձերբակալությունն անվանել են «անօրինական»: Սկզբում նրանք պատրաստվում էին ակցիան անցկացնել Իտալիայի հյուպատոսարանի առջև, սակայն ոստիկանները խանգարել են:

Իտալական իշխանությունները հինգշաբթի երեկոյան ձերբակալել են Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմոնին, որը 2017 թվականի աշնանից իտալական Սարդինիա շրջանում թաքնվում էր իսպանական արդարադատությունից:

Այդ մասին ուրբաթ հայտնել է նրա փաստաբան Գոնսալո Բոյեն Twitter-ի իր էջում:

«Պուչդեմոնը ձերբակալվել է Սարդինիա ժամանելուն պես, որտեղ նա ժամանել է որպես Եվրախորհրդարանի պատգամավոր: Այս կալանքը հիմնված է Իսպանիայի զինված ուժերի 2019 թվականի հոկտեմբերի 14-ի հրամանի վրա, որը օրինականորեն կասեցվել էր Եվրոպական միության արդարադատության դատարանի որոշմամբ», - ասված է հայտարարության մեջ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

Պուտին. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորը ռուս խաղաղապահներն են

Search