Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելի հետ:
Թուրքիայի արտգործնախարարն ԱՄՆ-ում հանդիպել է Ժոզեֆ Բորելի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՍՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին Չավուշօղլուն գրել է իր թվիթերյան հաշվում:
Չավուշօղլուն մանրամասնելով հանդիպման բովանդակությունը՝ նշել է, որ Բորելի հետ քննարկել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունների, Աֆղանստանի, Արևելյան Միջերկրականի, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր: