Artsakhpress

Տնտեսական

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` «կայուն» հեռանկարով

«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության` արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի «B+» վարկանիշը` «կայուն» հեռանկարով:

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` «կայուն» հեռանկարով

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` «կայուն» հեռանկարով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Վարկանիշի պահպանման հիմքում ընկած են մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության ամուր շրջանակը, բարեփոխումների իրականացման արժանահավատ հանձնառությունը, ինչպես նաև կառավարման և գործարար միջավայրի, մեկ շնչին ընկնող եկամտի ցուցանիշները` համադրելի երկրների հետ համեմատության մեջ: Միևնույն ժամանակ, նշված դրական հանգամանքներին զուգահեռ գործակալությունն առանձնացրել է բարձր արտարժութային պետական պարտքի, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսների և աշխարհաքաղաքական լարվածության գործոնները:
Գործակալությունն անդրադարձել է նաև 2021 թվականի երկրորդ եռամսյակի իրական ՀՆԱ-ի` նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ 13.2 տոկոս աճին, որը պայմանավորված էր շինարարության, գյուղատնտեսության և ծառայությունների ծավալների աճով, ինչպես նաև դրամական փոխանցումների զգալի ներհոսքով` միևնույն ժամանակ կանխատեսելով 2021 թվականի իրական ՀՆԱ-ի 5.5 տոկոս աճ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները. Sputnik Արմենիա

Բանակը ցրելու մասին նախագահին վերագրվող հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ խոսնակ

Զախարովա․ ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

ԱրՊՀ ուսանողները ժամանակավորապես ազատվել են դասապարապմունքներից

Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում

Ռուսաստանից Երևան է տեղափոխվել 10 տոննա հումանիտար օգնություն՝ Արցախի կարիքավոր բնակիչների համար. ՌԴ ՊՆ

Search