Artsakhpress

Քաղաքական

Հաստատակամ ենք ամրապնդելու և զարգացնելու մեր անկախ և ինքնիշխան պետականությունը՝բացառելով ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ  պատերազմի սանձազերծման տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել:

Հաստատակամ ենք ամրապնդելու և զարգացնելու մեր անկախ և ինքնիշխան պետականությունը՝բացառելով ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԳՆ

Հաստատակամ ենք ամրապնդելու և զարգացնելու մեր անկախ և ինքնիշխան պետականությունը՝բացառելով ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ, լայնածավալ պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ։  

44 օր տևած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված ոչ ընտրողական զինատեսակներ` մեծ վնաս հասցնելով տնտեսական ու քաղաքացիական ենթակառուցվածքներին և շրջակա միջավայրին։ Պատերազմի հետևանքով  հազարավոր մարդկանց կյանքեր են կորսվել, իսկ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն օկուպացվել է։ Հանցավոր եռադաշինքի ագրեսիան հաջողվել է կանգնեցնել միայն տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայման շնորհիվ։
Սակայն, անգամ ռազմական գործողությունների դադարեցումից հետո, Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ակնհայտ ագրեսիվ, հայատյաց և զավթողական քաղաքականությունը՝ կոպտորեն խախտելով բոլոր պայմանավորվածությունները, միջազգային իրավունքի նորմերն ու մարդասիրության սկզբունքները։

Առ այսօր Ադրբեջանում անմարդկային պայմաններում պահվում են բազմաթիվ ռազմագերիներ և պատանդներ, որոնք ենթարկվում են կտտանքների և նվաստացուցիչ վերաբերմունքի։
Արցախի օկուպացված տարածքներում համակարգված կերպով իրականացվում է մշակութային ցեղասպանություն, հայկական պատմական ժառանգության ոչնչացում։
Պարբերաբար խախտվում է հրադադարը՝ հոգեբանական ճնշման և ահաբեկման միջոցով Արցախը հայաթափելու նպատակով։  Այսօր, առավել քան երբևէ, հաստատակամ ենք ամրապնդելու և զարգացնելու մեր անկախ և ինքնիշխան պետականությունը և ինքնուրույն որոշելու մեր քաղաքական ապագան՝ բացառելով ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունները շարունակում են մնալ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, Արցախի տարածքների դեօկուպացիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի շարունակումը՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ, տարբեր երկրների ու կառույցների հետ հարաբերությունների զարգացումը։

Բոլոր այս նպատակների արդյունավետ իրականացման գրավականը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը և իրատեսական ու պետականահեն արտաքին քաղաքականության վարումն է։  Այս վշտալի օրը մենք հպարտանում ենք հայրենիքի պաշտպանների քաջությամբ ու հերոսությամբ և հարգանքի տուրք մատուցում Արցախի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակին։ Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը»:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search