Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում զինվորական և քաղաքական դասերի ներկայացուցիչների հետ մասնակցել է 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի նահատակների հիշատակին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես Աբրահամյանի ձեռամբ մատուցված հոգեհանգստյան կարգին։
Նախագահ Հարությունյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն այնուհետև քայլերթ է կատարել դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հուշակոթողի առջև և Զինվորական պանթեոնում ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։